Պապը չի արդարացնում մեղքը, այլ հորդորում է պաշտպանել համասեռականների արժանապատվությունը

© Sputnik / Asatur YesayantsПапа Римский Франциск I
Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հռոմի պապը հայտարարել է, որ քրիստոնյաններն ու հռոմեական կաթոլիկ եկեղեցին պետք է ներողություն խնդրեն համասեռամոլներից սեռական փոքրամասնությունների նկատմամբ նախկինում ունեցած վերաբերմունքի համար

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է անում բարձր պահել համասեռամոլների պատիվը, այլ ոչ թե արդարացնել մեղքը, ասել է Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների գիտաժողովի գլխավոր քարտուղար Իգոր Կովալյովսկուն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Խոսքը ոչ թե համասեռամոլների սեռական ակտերին գնահատականներ տալու մասին է, այլ` մարդկային արժանապատվության նկատմամբ ունեցած հարգանքի», — ասել է քահանան` մեկնաբանելով Պապի հայտարարությունն այն մասին, որ քրիստոնյաններն ու հռոմեական կաթոլիկ եկեղեցին պետք է ներողություն խնդրեն համասեռամոլներից սեռական փոքրամասնությունների նկատմամբ նախկինում ունեցած վերաբերմունքի համար։

Կովալյովսկին ավելացրել է, որ համասեռականների նկատմամբ կաթոլիկների վերաբերմունքը պարզելու ցանկություն ունեցողները կարող են դիմել կաթոլիկ եկեղեցու Կատեխիզիսին, որը «բավական լավ է բացատրում և զարգացնում այս թեման»։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի 7 թևավոր խոսքերը - Sputnik Արմենիա
Հռոմի Ֆրանցիսկոս պապի 7 հայտնի թևավոր խոսքերը

Եկեղեցականի կարծիքով` ԶԼՄ-ներն այս թեման միայն մի տեսանկյունից են դիտարկում և ուռճացնում են այն։ «Սակայն համասեռականներն այն սակավաթիվ խմբերից են, որոնք ժամանակակից աշխարհում տարբեր հետապնդումների թիրախ են դառնում», — ասել է Կովալյովսկին։

Նա հորդորել է խնդրին նայել ավելի գլոբալ տեսանկյունից` որպես փոքրամասնությունների և թշվառների պաշտպանություն։

«Եկեղեցին պետք է հիշի նրանց, ովքեր ամենից շատ կարեկցանքի, Աստծու գթասրտության կարիք ունեն», — ասել է քահանան։ Նա ավելացրել է, որ Պապի ասածը մտորելու տեղիք է տալիս Աստծու հանդեպ ունեցած հավատի վերաբերյալ։ Աստծու, որը «սիրում է մարդուն ու ցանկանում փրկել նրան` անկախ նրա սեռական, ռասսայական և ազգային պատկանելությունից, ինչպես նաև նրա սեռական կողմնորոշումից»։

Կովալյովսկին նշել է, որ ժամանակակից ռուսական հասարակությունը «նույնպես պետք է գթասրտություն ցուցաբերի, հատուկ ուշադրություն դարձնի այն անձանց, ովքեր օգնության կարիք ունեն` ծերերին, երեխաներին, աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և թոշակառուներին»։

Լրահոս
0