00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեսախցիկներով պետավտոտեսուչներ Հայաստանում. վարորդները տարակուսանքի մեջ են

© Sputnik / Асатур ЕсаянцПолиция, Служба безопасности
Полиция, Служба безопасности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջիկայում Հայաստանի ՃՊԾ աշխատակիցների համազգեստներին կամրացվեն նորարարական տեսախցիկներ: Ըստ էության` տեսուչների համազգեստներին ամրացված տեսաձայնագրող խցիկները պետք է նվազեցնեն կաշառակերության մակարդակը և օգնեն նրանց պաշտպանվել վարորդների կողմից կեղծ մեղադրանքներից:

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի-Sputnik. Հայաստանի պետավտոտեսուչներին շուտով կհանձնվեն անհատական տեսաձայնագրող խցիկներ, որոնք կնկարահանեն վարորդների հետ շփումը ծառայողական ավտոմեքենայից դուրս:

Հունիսի 23-ին Հայաստանի ոստիկանության կայքում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ հերթական հակակոռուպցիոն ծրագրերի իրագործման շրջանակում շահագործման կդրվեն նորարարական տեսախցիկներ, որոնք անպայման կարգով կկրեն ՃՈ բոլոր աշխատակիցները: Այս դիմացկուն, անջրանցիկ տեսախցիկները կարող են նկարահանել 180 աստիճան անկյան տակ, — 50-ից մինչև +55 աստիճան ջերմության պայմաններում:

Улица, автотранспортное движение - Sputnik Արմենիա
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է վարորդներին

ՃՈ աշխատակիցների համազգեստներին ամրացվող տեսախցիկները պետք է նկարահանեն «քաղաքացիների հետ ոստիկանների շփման գործընթացը»:

Տեսուչը պետք է միացնի տեսախցիկը և չանջատի այն մինչև աշխատանքային օրվա վերջը: Տեսախցիկն աշխատում է բացառապես ծառայության ժամանակ: Սարքը պետք է կատարի բոլոր իրադարձությունների տեսանկարահանումը, որոնց հետ պետավտոտեսուչը բախվում է ծառայության ընթացքում: Տեսագրությունը պահվում է երեք օր, որից հետո սարքը նոր կադրեր է տեսագրում:

Եթե վարորդը որոշել է կոնկրետ ՃՏՊ-ից հետո ստանալ տեսագրությունը, ապա պետք է նույն օրը կամ հաջորդ օրը դիմի ոստիկանություն, որպեսզի նրան տրամադրեն այն:

Սակայն հայ վարորդներն արդեն ահազանգում են, որ այդ կերպ խախտվում են իրենց իրավունքները, և կարող են խնդիրներ լինել անձնական կյանքի գաղտնիության հետ:

«Աքիլես» վարորդների իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը երկուշաբթի հայտնեց լրագրողներին, որ դեռ անցյալ տարվա փետրվարին հայտարարվել է այն մասին, որ ՃՈ աշխատակիցների համազգեստների վրա կամրացվեն տեսախցիկներ, բայց ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել:

«Ինչքան գիտեմ, նորամուծությունը պետք է ուժի մեջ մտնի այս ամսվա ընթացքում: Այդ տեսախցիկները նկարելու են մեքենան ոչ միայն դրսից, այլև ներսից: Բայց դա արդեն իմ անձնական գոտին է: Եթե ես տեղափոխում եմ այս կամ այն քաղաքացուն, դա իմ անձնական իրավունքն է»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ վարորդներին դուր չի գալիս այն, որ տեսագրությունը կպահվի տեսախցիկի հիշողությունում երեք օր, նրանք առաջարկում են ավելացնել ժամկետը մինչև հինգ օր:

«Եթե, օրինակ, ես նամակ գրեմ, ապա այն միայն երեք օրում կհասնի հասցեատիրոջը, և այն ընթացքում տեսագրությունը կարող է ջնջվել: Ուստի ավելի լավ է հնարավորություններ ստեղծել տեսագրությունը հինգ օր պահելու համար, քանի որ կարևոր է, որպեսզի պահպանվի տեսուչի և վարորդի խոսակցության ձայնագրությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

Բացի այդ նա նշեց, որ վարորդը նույնպես պետք է իրավունք ունենա ձայնագրել տեսուչի հետ խոսակցությունը:

Լրահոս
0