00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաֆրաստյան. Էրդողանի նամակը չի մեղմում ռուս-թուրքական քաղաքական մրցակցությունը

© Sputnik / Самвел СепетчянРубен Сафрастян
Рубен Сафрастян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի արկածախնդիր քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ նա կանգնած է աշխարհաքաղաքական պարտության եզրին

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Էրդողանի` Պուտինին գրած նամակից հետո ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի բարելավում կնկատվի: Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքիան հասկացել է, որ եթե շարունակի իր ներկա քաղաքականությունը, կարող է հայտնվել մեկուսացման մեջ, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրած նամակն ու դրանում Պուտինից հայցած ներողությունը, ասաց արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ ափսոսանք է հայտնել և ներողություն խնդրել անցած աշնանը կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Թուրքիայի արկածախնդիր քաղաքականությունը, մասնավորապես Մերձավոր Արևելքում, Սիրիայում, հանգեցրել է նրան, որ նա կանգնած է աշխարհաքաղաքական պարտության եզրին: Եվ պատահական չէ, որ գրեթե միաժամանակ Թուրքիան քայլեր է ձեռնարկում և´ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու, և´ Իսրայելի»,- ասաց թուրքագետը:

Այդուհանդերձ, մեր զրուցակիցը կարծում է, որ Թուրքիայի` հաշտեցմանն ուղղված քայլը անսպասելի չէր, և Ռուսաստանն ինքն էլ նախապես քայլեր ձեռնարկել էր այդ ուղղությամբ, օրինակ` հրավիրելով Թուրքիայի ԱԳ նախարարին Սոչիում կայացած Սևծովյան երկրների հանդիպմանը:

СПУТНИК_Путин ответил на вопрос о тонущих Порошенко и Эрдогане - Sputnik Արմենիա
Եթե Էրդողանը խեղդվելիս լինի, ի՞նչ կանի Վլադիմիր Պուտինը

«Վերջին շրջանում նման մեսիջներ գալիս էին երկու երկրներից էլ»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը` հավելելով, որ թե´ Ռուսաստանը և թե´ Թուրքիան փորձում էին ինչ-որ ուղիներ գտնել հարաբերությունները կարգավորելու համար:

«Երկու երկրները, բացի նրանից, որ ունեն որոշակի տնտեսական ընդհանուր շահեր և տնտեսական առումով շահագրգռված էին հարաբերությունները կարգավորելու, աշխարհաքաղաքական առումով շարունակում են մնալ հակառակորդներ։ Նրանց աշխարհաքաղաքական շահերը և´ Մերձավոր Արևելքում, և´ Հարավային Կովկասում տարբեր են»,-կարծում է Սաֆրաստյանը։

Այսպիսով` անկախ ներողություն հայցելուց ու նամակագրական կապով հարաբերությունները վերականգնելու ձգտումից, թուրքագետի համոզմամբ, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև քաղաքական մրցակցությունը դեռ երկար կպահպանվի: Իսկ ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, այս ոլորտում որոշ չափով կվերականգնվի նախկին իրավիճակը:

Լրահոս
0