Սարգսյան. Հայաստանը նախապատրաստվում է հայ–ամերիկյան հանձնաժողովի նիստին

© presidentСаргсян и Бринк
Саргсян и Бринк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը ամերիկացի պաշտոնյան հետաքրքրվել է Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի հարցով կայացած հանդիպման արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նման այցերի պարբերականությունը, որոնք, նախագահի համոզմամբ, դրական են անդրադառնում տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա:

Նկատի առնելով, որ տիկին Բրինքի Հայաստան այցի օրակարգում է նաև Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը, Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը նախապատրաստվում է աշնանը Վաշինգտոնում կայանալիք հանձնաժողովի հերթական նիստին:

Նախագահը բարձր է գնահատել ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայաց-մանը տարիներ շարունակ ցուցաբերված ԱՄՆ աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ Միացյալ Նահանգների կառավարության շարունակական ջանքերը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը:

Բրիջիթ Բրինքը ներկայացրել է Հայաստան իր այցի շրջանակներում պետական պաշտոնյաների, երիտասարդ ձեռնարկատերերի, քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների հետ ունեցած հանդիպումներից տպավորությունները, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի պատշաճ նախապատրաստության նպատակով իրականացվող աշխատանքները:

Государственный департамент (Госдеп США) - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն կարևորում է ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

Նշելով, որ թեև Հայաստան է ժամանել առավելապես տնտեսական համագործակցության հարցերի վրա իր ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով, տիկին Բրինքը համոզվածություն է հայտնել, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, այդ թվում ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը, զգալիորեն կնպաստեն տնտեսության զարգացմանը և տարածաշրջանի բարօրությանը: Այդ համատեքստում նա ՀՀ նախագահից հետաքրքրվել է վերջերս Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի հարցով կայացած հանդիպման արդյունքներով և հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացի հեռանկարի վերաբերյալ Սարգսյանի տեսակետով: Հանրապետության նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման ուղղությամբ իրագործվող քայլերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Լրահոս
0