Հայ շախմատիստը հաղթել է միջազգային մրցաշարում

© TheatlanticШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսպանիայում անցկացվող մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է մրցաշարի միանձնյա հաղթող

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Իսպանիայում ավարտվել է Սիուտատ դե Մոնտկադա կայծակնային մրցաշարը, որին մասնակցել է 55 շախմատիստ, այդ թվում` 6 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 10 հնարավորից վաստակել է 9 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:

Իսկ Սիուտատ դե Մոնտկադա հիմնական մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային առաջին երկու տուրերի հանդիպումները, որոնցում Գրիգորյանը 2 հնարավորից վաստակել է 1,5 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում:

Լրահոս
0