Երևանի մի քանի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

© Sputnik / Асатур ЕсаянцУлица, машины, автотранспортное движение
Улица, машины, автотранспортное движение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2016 թվականի հունիսի 29-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց-Թամանցիների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Արշակունյաց պողոտայով «Էրեբունի» օդանավակայանից դեպի Քրիստափորի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղի հետ միաժամանակ կթույլատրվի երթևեկել նաև դեպի աջ՝ դեպի Թամանցիների փողոց:

Լրահոս
0