00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ամեն չինացի մի գավաթ ծիրանի հյութ խմի... Մետաքսի ճանապարհի օգուտները

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցПроизводство сока на заводе "Очаково"
Производство сока на заводе Очаково - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան արտադրանքը չինացի գործարարներին ներկայացնելու նպատակով Չինաստանի 20 միլիոնանոց Նինգբո քաղաքի ազատ առևտրի տարածքում հայաստանյան ցուցասրահ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Եթե ամեն չինացի տարվա մեջ գոնե մեկ գավաթ ծիրանի հյութ խմի, Հայաստանը ստիպված կլինի ամբողջ Արարատյան դաշտը ծածկել ծիրանի այգիներով, որպեսզի բավարարի չինական պահանջարկը։ Հայ- չինական գործարար հարաբերությունների հնարավոր ապագան կես լուրջ-կես կատակ այսպես ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Իսկ հայկական ծիրանի համը դեռ շատ քիչ չինացիներ են փորձել, քանի որ մեր երկրից Չինաստան արտահանման ծավալներն առայժմ սահմանափակ են։

«ՀՀ-ի արտահանման պոտենցիալն այսօր, բացի հանքարդյունաբերությունից, վերամշակված գյուղմթերքն է, պահածոյացված պտուղ-բանջարեղենը, ջրեղենը և խմիչքը։ Մենք նոր բան չենք հայտնագործելու, այն, ինչ արտադրում է մեր տնտեսությունը, այդ արտահանման ծավալներն էլ պետք է մեծացնենք։ Չինաստանի հետ պայմանագրերը ստիպում են, որ ծավալներ ունենանք, Արարատյան դաշտի մշակվող հողերի քանակն ավելացնենք, որպեսզի ամեն տեսակից պահանջվող քանակի հասցնենք արտադրել»,- ասաց Արսեն Ղազարյանը։

Գաղտնիք չէ, որ այսօր հայաստանյան կոնյակի և գինու արտադրողները սպառման շուկաներ գտնելու խնդիրներ ունեն։ Առատ բերքի և խիստ սահմանափակ արտահանման հետևանքով գինու գործարաններն առ այսօր չեն վճարել նաև անցյալ տարի մթերված բերքի դիմաց։ Ուստի Արսեն Ղազարյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք Չինաստանը կարող է հայ արտադրողների փնտրած շուկան դառնալ։

«Եթե վերջապես սառույցը ջարդենք, և կոնյակի մեկ- երկու տեսակը չինական շուկա հասնի, մենք մեկ տարում կքամենք այդ գինու գործարանների ամբարները։ Իսկ առանց այդ քամելու, շատ ճիշտ հարց եք բարձրացնում, այս տարվա բերքի կուտակման հետևանքով տեխնիկական խնդիր կունենանք` որտեղ ճզմենք, պահենք»,- ասաց Արսեն Ղազարյանը։

Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Հրեշտակների բաժինը. հայկական կոնյակը սրտեր է նվաճում

Չինաստանում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և արդյունաբերողների ու գործարարների միության ներկայացուցիչ Արթուր Եգորյանն էլ հայտնեց, որ հայկական գինին արդեն արտահանվել է Չինաստան, նույնիսկ որոշակի խմբաքանակ վաճառվել է, այն պես որ ինքը լիահույս է ապագայի նկատմամբ։

Իսկ հայ-չինական առևտրային հարաբերությունները 21-րդ դարում, թեև նոր են ձևավորվում, բայց դարերից եկող արմատներ ունեն։ Դեռևս մեր թվարկությունից առաջ սկզբնավորված Մետաքսի հին ճանապարհի ժամանակակից տարբերակը վերականգնելու նախաձեռնողը հենց չինական կողմն է, որը ժամանակակից աշխարհի արևելքն ու արևմուտքն իրար կապող ծրագրի իրագործման համար 3 տարի առաջ 40 մլրդ դոլար է հատկացրել։

Մերօրյա Հայաստանում Մետաքսի առևտրային ուղուն մասնակցելու գաղափարը ողջունում են ու փորձում չինական կողմին սեփական ծրագրերն առաջարկել։

«Ես ավելի քան հույս ունեմ, որ մեր խոշորագույն ռազմավարական ծրագիրը` Իրան-Հայաստան երկաթուղին, կկարողանա իրականանալ, եթե չինական կողմը շահագրգռվի, որովհետև մեր պետությունը դա ներկայացրեց նրանց»,- ասում է Արսեն Ղազարյանը` ավելացնելով, որ Մետաքսի ճանապարհը վերականգնելու ծրագրում Հայաստանը հանգրվանային երկրներից է, որը խիստ կարևորվում է, հատկապես` տարածաշրջանի աշխարհաքաղաքական համատեքստում։

 

Լրահոս
0