00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխնախարար. ՀՕՊ միավորված համակարգը թույլ կտա օգտագործել ՌԴ կործանիչները

© Sputnik / Артем Житенев / Անցնել մեդիապահոցКомплекс С-300ПМ
Комплекс С-300ПМ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մասին համաձայնագրի վավերացման հարցը քննարկվում է հայկական խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի մասին համաձայնագիրը թույլ կտա օգտագործել Հայաստանում տեղակայված ռուսական կործանիչները, ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն 2015 թվականի դեկտեմբերին համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին։ Օրինագիծը դեռ քննարկման փուլում է և պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից։

«ՀՕՊ միավորված համակարգերի գործողությունների համակարգումը կիրականացնի Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի պետը, իսկ ընդհանուր կառավարումը` ՀՌՕ ղեկավարը։ Ինչ վերաբերում է ռազմական օղակի անմիջական կառավարմանը, ապա այն իրականացնելու է Հայաստանի ՀՕՊ զորքերի ղեկավարը», — ասաց Նազարյանը։

Նրա խոսքով` ՀՕՊ համակարգերի օպերատիվ ուժերի կողմից զենքի կիրառման պայմանները սահմանվում են այն երկրի օրենքներով, որի տարածքում է գտնվում օբյեկտը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի ՀՕՊ համակարգը այսօր էլ պաշտպանում է երկրի օդային սահմանները, սակայն համաձայնագրի օգնությամբ հայկական կողմը կստանա նաև Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ՀՕՊ ռեսուրսները, այդ թվում` կործանիչ ավիացիան։

Акция протеста у здания парламента Армении - Sputnik Արմենիա
Ցուցարարները բողոքում են ՀՕՊ համակարգերի դեմ

Պատգամավորների հարցին պատասխանելով` Նազարյանը մի քանի անգամ ընդգծեց, որ Հայաստանը ոչինչ չի կորցնում, այլ հակառակը` ձեռք է բերում։

Պատգամավոր Թևան Պողոսյանն իր հերթին ընդգծեց հայկական կողմի անմիջական կառավարման կարևորությունը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր` արդյո՞ք ավելանում է Հայաստանի ՀՕՊ համակարգերի օպերատիվ արձագանքման արագությունը, ինչին ի պատասխան` Նազարյանը տվեց դրական պատասխան։

«Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ հանդիպել է համաձայնագրին դեմ անձանց, ովքեր կարծում են, որ հայկական ՀՕՊ համակարգը կորցնում է ինքնուրույնությունը։ Նա խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունները։

Փոխնախարարը պատասխանեց, որ առկա համակարգը լրացուցիչ ռեսուրս է ստանում և ոչ մի դեպքում չի կորցնում ինքնուրույնությունը։

«Անմիջական կառավարումն ու հրահանգներ տալու հնարավորությունը ՀՕՊ զորքերի ղեկավարն է ստանձնելու», — ասաց Նազարյանը։

Նա նշեց, որ որոշ քաղաքացիների շրջանում ասեկոսեների տարածումը, թե ՀՕՊ-ը կորցնում է ինքնուրույնությունը, հավանաբար, հատուկ է արված` կոնկրետ շահ հետապնդելու նկատառումով։

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին հետաքրքրում էր` արդյո՞ք համաձայնագիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Հարցին Նազարյանը բացասական պատասխան տվեց։

«Այս համաձայնագրի կետերը Լեռնային Ղարաբաղի վրա չեն տարածվում։ Այն վերաբերում է Հայաստանի օդային սահմաններին։ Ինչ վերաբերում է ՀՕՊ օգտագործմանը, պայմանագիրը որևէ կերպ չի սահմանափակում դրա կիրառումը», — ընդգծել է Նազարյանը։

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա միասնական համակարգ չէ, միավորված համակարգ է, ի տարբերություն Բելառուսի ու Ղազախստանի, որոնք Ռուսաստանի հետ կնքել են միասնական համակարգի համաձայնագիր։

«Սա միավորված համակարգ է, որտեղ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ համակարգը ամբողջությամբ պահպանում է իր ինքնիշխանությունը, իր ինքնուրույնությունը և ենթարկվում է Հայաստանի գերագույն հրամանատարին»,- նշեց Շարմազանովը։

Համաձայնագիրը կնքվել է 5 տարով և ավտոմատ կերպով նույն ժամանակահատվածով երկարացնելու հնարավորությամբ, եթե մինչ այդ ժամկետը պայմանագրի գործողության դադարեցման մասին ծանուցում չտրվի։

Լրահոս
0