Հուլիսի 1-ից անձրևները կվերադառնան

© Sputnik / Asatur YesayantsАнглийский парк
Английский парк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ կանխատեսման` oդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-3-ը շրջանների մեծ մասում՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Հունիսի 29-ին Երևանում ցերեկը կլինի 35-36, գիշերը` 21-23 աստիճան տաքություն:

Լրահոս
0