Հռոմի պապը տեսանյութով պատմել է Հայաստան կատարած այցի մասին

© REUTERS/Alessandro BianchiПапа Римский Франциск I в Хор Вирапе
Папа Римский Франциск I в Хор Вирапе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պապի հրապարակած տեսանյութում լուսանկարների միջոցով ներկայացված է Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին Instagram-ի իր էջում։

Տեսանյութում լուսանկարների միջոցով ներկայացված են Ֆրանցիսկոս պապի Հայաստան կատարած այցի ուշագրավ դրվագները։

Видео опубликовано Pope Francis (@franciscus) Июн 27 2016 в 5:04 PDT

​Հռոմի պապի Հայաստան այցի երեք օրվա ընթացքում պապին ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ֆրանցիսկոս պապն այցելեց Ծիծեռնակաբերդ և վարդեր խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, այցելեց Գյումրի և լատինական ծեսով պատարագ մատուցեց:

Ֆրանցիսկոս պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը էկումենիկ արարողություն կատարեցին Երևանի Հանրապետության հրապարակում։

Այցի վերջին օրը պապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց կիրակնօրյա պատարագի, որը մատուցեց Գարեգին Բ կաթողիկոսը։ Պապը նաև այցելեց Խոր Վիրապ։

Լրահոս
0