00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

HassFest. Սերժ Թանկյանի նկարները, գլոբալիզացիան ու արվեստի հեռանկարները

© Sputnik / Ani Liparityan Организаторы и участники фестиваля современного искусства и музыки HassFest
Организаторы и участники фестиваля современного искусства и музыки HassFest - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում հուլիսի 4- 9-ը կկայանա Ժամանակակից արվեստի և երաժշտության HassFest փառատոնը։ Փառատոնի շրջանակներում Երևանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում ներկայացվելու են ազգությամբ հայ 12 նկարիչների և արտերկրի 12 կոմպոզիտորների աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. HassFest փառատոնի շրջանակում ցուցադրվող ստեղծագործությունները ստեղծվել են նկարիչների ու կոմպոզիտորների համագործակցության արդյունքում։ Սա, այսպես կոչված, աուդիո-վիզուալ սինթեզ է, ասաց HassFest-ի տնօրեն Վան Սարգսյանը։

Նրա խոսքով` միջոցառման հյուրերին հագեցված ծրագիր է մատուցվելու` ցուցահանդես, համերգներ, պերֆորմանսներ և վարպետության դասեր։

«Փառատոնի անցկացման գաղափարը ծագել է Լոնդոնում ուսանելու տարիներին։ Ես շատ եմ մտածել, որ պետք է նախագծեր ստեղծել` ուղղված Հայաստանում ժամանակակից արվեստի առաջխաղացմանը։ Ընկերներս ու ես որոշեցինք փառատոն կազմակերպել, որը կմիահյուսի երաժշտությունը և կերպարվեստը»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով` դա արվել է հայ արվեստն ավելի լայն ներկայացնելու համար։

«Միջոցառման շրջանակում մասնագետները կքննարկեն արդիական խնդիրներ, գլոբալիզացիան և ինտերնետն արվեստի գործչի կյանքում, ինչպես նաև այն հարցը, թե ինչ տեղ է զբաղեցնում համագործակցությունն արվեստի ոլորտում»,- ասաց փառատոնի հիմնադիր տնօրենը։

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում է Սերժ Թանկյանը՝ System Of A Down ռոք խմբի մենակատարը, որի նկարչական աշխատանքները կներկայացվեն փառատոնի շրջանակում, երգիչն ինքը, ցավոք, չի մասնակցի փառատոնին։

«Մենք կցանկանայինք, որ այս փառատոնը ավանդական դառնար։ Չենք սահմանափակվի միայն երաժշտությամբ և կերպարվեստով, ցանկանում ենք համեմատության մեջ ներկայացնել արվեստի տարբեր ժանրերը։ Հետագայում փառատոնին կմասնակցեն արվեստի աշխարհի այլ ներկայացուցիչներ, օրինակ` ռեժիսորներ»,- ասաց Սարգսյանը։

Жаклин Биссет - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրանի» երկու աստղերը. պատվավոր հյուրերի անունները հայտնի են

Նկարիչ Նարեկ Ավետիսյանն իր հերթին նշեց, որ ողջունում է նման ակցիաների անցկացումը։ Նրա խոսքով` արվեստը կենդանի օրգանիզմ է, և այն պետք է մշտապես զարգանա։

Ավետիսյանը կարծում է, որ արվեստի գործիչները պետք է նոր կապեր հաստատեն, որպեսզի հարստացնեն և լրացնեն միմյանց։

«Չի կարելի թույլ տալ, որ արվեստը մեկուսանա, վերածվի ինչ-որ առանձին կղզյակի։ Արվեստը պետք է մշտական երկխոսության մեջ լինի աշխարհի հետ»,- ասաց նկարիչը։

HassFest-ի շրջանակում տեղի կունենա կիթառային երաժշտության HassGuitar Fest փառատոնն արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ։ Երաժիշտները կանցկացնեն վարպետության դասեր։ Իսկ փառատոնային երեկոները կուղեկցվեն կիթառահարների անհատական համերգներով։

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են ամերիկահայ նկարիչ Լյուսի Աբդալյանը հուլիսի 9-ին կներկայացնի ստեղծագործական պերֆորմանս, Լոնդոնում բնակվող նկարիչ Թալին Թեմիզյանը, որի գործիքները չեն սահմանափակվում ներկերով և վրձինով, նա աշխատում լույսի աղբյուրներով, լամպերով, ինչպես նաև բրիտանական X. Y. անսամբլը, որը բացման արարողության հատուկ հյուրն է. անսամբլը կկատարի փառատոնի մասնակից 12 կոմպոզիտորների` HassFest-ի շրջանակում գրած ստեղծագործությունները։

HassFest փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն կոմպոզիտորներ Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Չինաստանից, Միացյալ Թագավորությունից։

Լրահոս
0