00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգային ժողովը վավերացրեց ՀՕՊ միավորված համակարգի մասին համաձայնագիրը

© Photo : official site of the Parliament of RAЗдание Национального собрания Армении
Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ–ի և ՌԴ–ի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանը սպառազինության լրացուցիչ ռեսուրսներ օգտագործելու հնարավորություն կունենա

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին ։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Սերգեյ Շոյգուն 2015թ.-ի դեկտեմբերին ստորագրել են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։

«Այդ համաձայնագիրը ոչ մի կերպ չի սահմանափակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ համակարգի գործողությունները»,- ավելի վաղ ասել էր ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը։ Նրա խոսքով` համաձայնագիրը չի ենթադրում, որ երկու երկրների ՀՕՊ համակարգերը չեն կարող միմյանցից առանձին գործել։

Ինչպես նախկինում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, համաձայնագրի օգնությամբ հայկական կողմը կստանա Հայաստանում գտնվող ՀՕՊ ռուսական ռեսուրսները, այդ թվում` կործանիչ ավիացիան։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով` համակարգը կլուծի հավաքական անվտանգության հետ կապված հարցերը։

«Մենք ձևավորում ենք մի համակարգ, որը կամրապնդի մեր հնարավորությունները, մեզ հզորություն ու նոր հնարավորություններ կտա։ Դա լիովին բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից»,- ասել էր Նահապետյանը։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ զարմանքով էր խոսել այն մասին, որ որոշ պատգամավորներ դեմ են այդ համաձայնագրին։

«Դա աբսուրդի թատրոն է։ Քառօրյա պատերազմից հետո խաղի կանոններ են փոխվել, հետևաբար, պետք է մտածել՝ մենք ուզում ենք ուժեղանալ, թե ոչ, իսկ ՀՕՊ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ուժեղանալու»,- ասել էր Ռուստամյանը։

ՀՀԿ խմբակցության առաջնորդ Վահրամ Բաղդասարյանն էլ նշել է, որ ցանկացած պայմանագիր, որը կնպաստի անվտանգությանը, կվավերացվի։

«Ստորագրելով այդ համաձայնագիրը` մենք չենք կորցնի մեր ինքնուրույնությունը, մենք նոր հնարավորություններ կստանանք»,- ասել է նա։

ՀՕՊ միավորված համակարգի գործողությունների համակարգումը կիրականացնի Ռուսաստանի օդատիեզերական ուժերի պետը, իսկ ընդհանուր կառավարումը` Հարավային ռազմական օկրուգի ղեկավարը։ Ինչ վերաբերում է մարտական օղակի անմիջական կառավարմանը, ապա այն կիրականացնի Հայաստանի ՀՕՊ զորքերի ղեկավարը։ Համաձայնագրի պայմանների համաձայն` ՀՕՊ համակարգի օպերատիվ ուժերի կողմից զենք կիրառելու պայմանները որոշվում են այն երկրի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է օբյեկտը, որի դեմ պետք է կիրառվի զենքը։

 

Լրահոս
0