00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեորգի Կետոև. Օսեթիայից` Հայաստանով դեպի Ռիո

© Sputnik / Саид Царнаев / Անցնել մեդիապահոցГеоргий Кетоев1
Георгий Кетоев1 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազատ ոճի Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյում կներկայացնի չորս ըմբիշ, որոնցից երկուսը ազգությամբ հայ չեն. հայ մարզիկների հետ երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև վրացի Լևան Բերիանիձեն և օս Գեորգի Կետոևը:

Գեորգի Կետոևը Աշխարհի 2007 թվականի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն է (2007 և 2008), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (2009) և Պեկինի 2008 թվականի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր: Սակայն 2009 թվականից հետո մարզիկը ոչ մի մրցանակ չի նվաճել. պատճառների և Օլիմպիադա մեկնելուց առաջ իր զգացողությունների մասին նա պատմեց Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում` Խաչիկ Չախոյանի հետ զրույցում։

-Գեորգի, ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիր ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում:

— Հրավեր եղավ Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, և ես մեծ ուրախությամբ այն ընդունեցի: Համոզված եմ, որ մինչև հրավիրելը հայ մասնագետները շատ լավ ուսումնասիրել են իմ գոտեմարտերը և ինչ-որ հույսեր կապում են ինձ հետ: Հետևաբար, ես ամեն ինչ պետք է անեմ այդ հույսերն արդարացնելու համար:

-Գեորգի, դու երկար տարիներ մրցումների չես մասնակցել: Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր վերադառնալ:

— Ճիշտ եք նկատել, 2009 թվականին Վիլնյուսում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո ես նման կարգի մրցումների չեմ մասնակցել: Բայց դա չի նշանակում, որ սպորտից հեռացել եմ: Ես, ինչպես միշտ, ամեն օր մարզվել եմ և օրվա մեծ մասն անցկացրել եմ գորգի վրա:

- Հայաստան գալուց հետո ինչպե՞ս հարմարվեցիր Հայաստանի հավաքականի մթնոլորտին և մարզումներին:

— Հայաստան գալուց որոշ ժամանակ անց ես համոզվեցի, որ ոչ թե հյուր եմ, այլ տանն եմ: Հայերն ու օսերը եղբայր ժողովուրդներ են, և ինձանից երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի ես հասկանամ, որ Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն է:

- Հավաքական հրավիրվելուց հետո դու առաջին իսկ փորձից Օլիմպիական խաղերի վարկանիշ վաստակեցիր: Հավատու՞մ էիր, որ նման արդյունքի կհասնես:

— Չեմ ասի, որ վստահ էի, թե օլիմպիական վարկանիշ կնվաճեմ, բայց այլ տարբերակ չկար: Բրազիլիայում հանդես գալու համար ինձ հարկավոր էր հաղթել, և Աստծո կամոք ես հասա իմ նպատակին:

-Դու օլիմպիական խաղերում հանդես գալու փորձ ունես, 2008 թվականին Պեկինում նվաճել ես բրոնզե մեդալ: Ի՞նչ է հարկավոր Օլիմպիական խաղերի պատվո պատվանդանին կանգնելու համար:

— Դա մեկ բառով կամ նախադասությամբ հնարավոր չէ բացատրել: Ինչպես ասում են՝ երկար պատմություն է: Օլիմպիական խաղերում մանրուքներ չեն լինում, իսկ եթե անկեղծ լինեմ, հարկավոր է հաղթանակի հասնելու մեծ ձգտում, սառնասրտություն և, իհարկե, հաջողություն:

- Եթե քեզ հաջողվի Բրազիլիայում դառնալ չեմպիոն, ի պատիվ քո հաղթանակի` բարձրացվի Հայաստանի եռագույնն ու հնչի Հայաստանի օրհներգը, ի՞նչ զգացողություններ կունենաս:

— Ես մեծ հպարտություն կզգամ, որ ներկայացնում եմ Հայաստանը, և իմ հաղթանակը կհամարեմ հայ և օս ժողովուրդների բարեկամության հաղթանակը:

Լրահոս
0