00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարություն Մերդինյան` բարդ վարժությունների վարպետ

© Sputnik / Diana AtoyanАрутюн Мердинян
Арутюн Мердинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մարմնամարզության հավաքականի ամենափորձառու մարզիկը Հարություն Մերդինյանն է, ով Բեռնում մայիսին անցկացված Եվրոպայի առաջնությունում դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հարությունը 31 տարեկան է և սկսած 2011 թվականից` մեդալներ է նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում:

Մերդինյանն այժմ նախապատրաստվում է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադային։ Եվրոպայի առաջնությունում նժույգաթափեր վարժությունում հայ մարմնամարզիկը հավասարը չունեցավ, ինչը հիմք է տալիս օլիմպիական մեդալի հույս ունենալ։ Ամենօրյա մարզումներից մինչև Օլիմպիադա իր անցած ուղու մասին Մերդինյանը պատմեց Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում` Խաչիկ Չախոյանի հետ զրույցում։

-Հարություն, կարծիք կա, որ դու երկրորդ երիտասարդություն ես ապրում, քանի որ 31 տարեկանում դարձար Եվրոպայի չեմպիոն: Համաձա՞յն ես նման կարծիքի հետ:

— Ես կասեի՝ ավելի հմտացել եմ ու ավելի փորձառու եմ դարձել: Տարիների ընթացքում տարբեր մրցումների մասնակցելով՝ ես, անկասկած, փորձ ձեռք բերեցի ու հղկեցի վարպետությունս:

-Առջևում Օլիմպիական խաղերն են, ու չե՞ս կարծում, որ Եվրոպայի չեմպիոնի կոչումն արդեն պարտավորեցնող է: 

— Ինձ համար շատ կարևոր էր և ուրախալի, որ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեցի Օլիմպիական խաղերի տարում ու այդ խաղերի մեկնարկից առաջ: Դա ինձ վստահություն է ներշնչել:

-Իսկ ըստ քեզ` ի՞նչ պետք է անել օլիմպիական մեդալ վաստակելու համար:

Հարություն Մերդինյան - Sputnik Արմենիա
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

— Ես կածում եմ, որ պետք է հոգեբանորեն ու ֆիզիկապես շատ լավ պատրաստված լինել: Եվ այդ դեպքում մրցահարթակ դուրս գալուց հետո պետք է անել այն, ինչ արել եմ երկար տարիներ մարզվելով: Մասնավորապես` մոռանալ մրցումների մասին ու պարզապես ցուցադրել այն, ինչի ընդունակ եմ:

-Հարություն, իսկ ինչու՞ հենց նժույգաթափերն ընտրեցիր որպես քո գլխավոր գործիք:

— Չեմ կարող ասել` ինչու, բայց աստիճանաբար ես ու մարզիչներս հասկացանք, որ հենց այս գործիքի միջոցով կարել է արդյունքի հասնել, թեև ես հանդես եմ գալիս նաև բազմամարտի մրցումներում:

-Մրցումների ընթացքում մրցավարները գնահատական շնորհելիս հաշվի են առնում վարժության բարդության գործակիցը: Այդ առումով նորություն մատուցվելու՞ է Օլիմպիական խաղերում:

— Ես Եվրոպայի առաջնությունում արդեն ներկայացա բավականին բարդ ծրագրով, բայց մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը մարզիչների հետ նորից կբարձրացնենք բարդության գործակիցը, որպեսզի այդ առումով ոչ մի հնարավորություն չտանք մրցակիցներին: Բազային գործակիցը հասցնելով 7,2-ի՝ մենք նոր քայլ ենք անելու առաջ, ու եթե ինձ հաջողվի այդ ծրագրին իմ գործողություններով կենդանություն տալ, ապա կարելի է մտածել օլիմպիական մեդալի մասին: Համենայն դեպս, սա իմ եզակի հնարավորությունն է օլիմպիական խաղերում արդյունքի հասնելու համար, և ես ամեն ինչ կանեմ լավ ելույթ ունենալու ու իմ երկրպագուներին ուրախացնելու համար:

Մարմնամարզություն մարզաձևից Հայաստանն ունի երեք օլիմպիական չեմպիոն, որոնցից Հրանտ Շահինյանն ու Ալբերտ Ազարյանը կրկնակի չեմպիոն են: Սակայն Մոսկվայի օլիմպիադայից հետո, որի ժամանակ Էդուարդ Ազարյանը դարձավ ոսկե մեդալակիր, հայ մարմնամարզիկներն աստիճանաբար զիջեցին իրենց դիրքերը։

Վերջին տարիներին, սակայն, հայ մարմնամարզիկները տարբեր մրցաշարերում նվաճեցին տիտղոսներ և մեդալներ, Եվրոպայի վերջին առաջնությունում հայ մարզիկները մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ բերեցին Հայաստան։

Լրահոս
0