00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամառվա անդառնալի հետևանքները. ջրազրկումից մինչև թունավորումներ

© Sputnik / Asatur YesayantsАрмянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан
Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է` հատկապես շոգ եղանակին պետք է շատ հեղուկ օգտագործել։ Ոլորտի մասնագետները շտապում են հիշեցնել, որ արևահարությունն ու ջրազրկումը կարող են անդառնալի հետևանքների հանգեցնել։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Մոտավորապես 3 լ ջուր խմել։ Այս խորհուրդը կօգնի մարդկանց խուսափել արևահարումից ու ջրազրկումից։ Առողջապահության նախարարության հորդորին հետևում է նաև զգուշացումը` խոսքը չի վերաբերում սրտանոթային կամ միզասեռական հիվանդություններ ունեցող մարդկանց։

Ներս ընկած աչքեր, չորացած ու սուր դիմագծեր ստացած դեմք, մեզի մուգ գույն, աչքերի առաջ մթագնում։ Սրանք այն նախանշաններն են, որոնք խոսում են ջրազրկման մասին։

«Նաև մաշկից կարելի է հասկանալ` ջրազրկում կա, թե ոչ։ Կարելի է մաշկը սեղմել, ծալք անել ու թողնել։ Չջրազրկված օրգանիզմում ծալքը պետք է վերականգնվի, իսկ եթե ջրազրկված է, այդ ծալքը 30-60 վայրկյանում նոր վերականգնվում է»,-ասում է բժիշկ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը։

Նյարդաբան Սամսոն Խաչատրյանն էլ ավելացնում է` եթե խնդիրը խորանում է, մարմնի ջերմաստիճանն անդառնալիորեն բարձրանում է և նույնիսկ մահվան հանգեցնում։

Жара - Sputnik Արմենիա
Շոգ օրերը նահանջում են

«Այդ ամենից խուսափելու համար պետք է մարդիկ պատկերացնեն իրենց անելիքները շոգ եղանակին` ուր են գնում, ինչպես պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,-ասում է նա։

Եթե ժամանակին հայերն արևահարվում էին տեղեկացվածության պակասի պատճառով, ապա այսօր իրավիճակն ավելի բարվոք է։

«Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 1-2 կանչ է գրանցվել` արևահարության հետ կապված։

«Թեթև թուլություն ու գլխացավ են ունեցել։ Բարեբախտաբար արտառոց դեպքեր չկան։ Իսկ թունավորման դեպքեր կան, բայց դրանք նորմայի սահմանում են»,-ասաց Ստեփանյանը։

Չջրազրկվելու համար հորդորներից մեկն էլ դուր չի գա սուրճ սիրող ու չարաշահող հայերին։ Հնարավորին չափ քիչ պետք է օգտագործել կոֆեին ու շաքար պարունակող ըմպելիքներ։ Արգելվում է երկար ժամանակ ու արևի տակ մնալ ավտոմեքենաների մեջ ու չօդափոխվող տարածքներում։ Ի դեպ, ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ հատկապես զգայուն են ծերերը, հղիներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցողները։

Առողջապահական ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում լցնովի պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր։ Սրանք կարող են թունավորման պոտենցիալ աղբյուր դառնալ։

Լրահոս
0