00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էժան սակագինը Հայաստանի համար` կրկնակի գնով

Բաժանորդագրվել
Հայաստանի բնակիչները հուլիսի 1–ից բնական գազ կօգտագործեն ավելի ցածր սակագնով, քան մինչ այդ, սակայն փորձագետների կարծիքով` սակագնի նման իջեցումն առանձնապես չի թեթևացնի բնակչության ֆինանսական վիճակը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանի կառավարությունն այս ամառ ուրախացրեց երկրի բնակչությանը. գազի սակագինն իջավ 9.7 դրամով։ Սակագնի վերանայման հարցը մի քանի անգամ ընդգրկվեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի օրակարգում, և երկար քննարկումներից հետո կապույտ վառելիքի գինը 1խմ համար 156 դրամից հասավ 146,7 դրամի։

Առաջին հայացքից թվում է, թե գազի գնի իջեցումը պետք է դրական ազդի քաղաքացիների բյուջեի վրա, սակայն փորձագետները հոռետեսական գնահատականներ են տալիս։

«Արտագաղթի, համաշխարհային գործազրկության և աղքատության բարձր մակարդակի պայմաններում սակագնի 9,7 դրամով նվազեցումն այդքան էլ զգալի չէ շարքային քաղաքացու համար»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով` սպառողը նույնիսկ 146,7 դրամ սակագնի դեպքում կրկնակի բարձր է վճարում այն գնից, որը Հայաստանը Ռուսաստանին է վճարում սահմանին։

газ газопровод трубопровод трубы вентиль газификация Газпром Армения - Sputnik Արմենիա
Հայաստանում գազի խողովակները փոխելու համար 8.9 մլրդ դրամ է պետք

«Ռուսաստանը մեզ գազ է վաճառում հետևյալ սակագնով` 150 դոլար 1000 խմ համար։ Հետևաբար, «դրամ-դոլար» ընթացիկ փոխարժեքի համաձայն` սպառողի համար 1 խմ գազը կարժենա 72 դրամ։ Ստացվում է, որ պետությունը գազը կրկնակի թանկ է վաճառում բնակչությանը»,- ասաց Բոստանջյանը։

Փորձագետը կարծում է, որ գազի գնի 9,7 դրամով նվազեցումը խորհրդանշական բնույթ է կրում, որովհետև այնքան քիչ գումար է, որ չի կարող լուրջ ազդեցություն ունենալ սպառողի համար։

«Հայաստանի կառավարությունը որոշել է վերջին տարիներին աճող սոցիալական դժգոհությունը հարթեցնել` գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու միջոցով», — ասաց Բոստանջյանը։

Հայաստանի շարքային սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինն էլ կնվազի օգոստոսի 1-ից։ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` սահմանված նոր սակագների համաձայն, ցերեկային ժամերին սպառած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիան կարժենա 46.2` ներկայիս 48,78-ի փոխարեն, գիշերային ժամերին` 36.2 դրամ` ներկայիս 38,78 դրամի փոխարեն։

Այլ կերպ ասած` սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիան կէժանանա 1 կՎտ համար 2,58 դրամով։ Սակայն սպառողների մտահոգությունները չեն փարատվում. օգոստոսի 1-ին ավարտվում է էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման ժամկետը, որը պետությունն իրականացնում էր անցած տարվա թանկացումից հետո։

Газопровод - Sputnik Արմենիա
«Գազպրոմը» պատրաստ է մեծացնել գազի մատակարարումը Հայաստան, այդ թվում` Իրանից

Բանն այն է, որ մեկ տարի առաջ, երբ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացան 7 դրամով, և Հայաստանում հասարակական բողոքի ալիք բարձրացավ, «Հայաստանի էլցանցերի» նոր սեփականատերը որոշեց սուբսիդավորել մինչև 500կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառող քաղաքացիների լրացուցիչ ծախսերը։ Այսինքն, այդ սպառողների համար ողջ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը նույնը մնաց` ցերեկային ժամերին նրանք վճարում էին 31,85 դրամ, գիշերային ժամերին` 41,85։

«Եթե կառավարությունը դադարեցնի սուբսիդավորումը, ապա նույնիսկ սակագնի իջեցման դեպքում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա գրեթե 5 դրամով»,- նշեց Բոստանջյանը։

Փորձագետի խոսքով` ներկա սակագների փոխարեն օգոստոսի 1-ից շարքային քաղաքացիներից շատերը կսկսեն վճարել 36,2 և 46,2 դրամ։

«Եթե համեմատենք ամենահամեստ սպառողի ծախսերը, ապա էլեկտրաէներգիայի սակագնի նվազումն ամսական կտրվածքով թույլ կտա տնտեսել 700-1000 դրամ, ինչը չի կարող լրջորեն ազդել ընտանեկան բյուջեի վրա»,- ասաց Բոստանջյանը։

Էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը հայտնի կդառնա կարգավորիչի իրականացրած ուսումնասիրություններից հետո։

Լրահոս
0