00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ՈՒղիղ եթեր
09:00
5 ր
ՈՒղիղ եթեր
09:34
3 ր
ՈՒղիղ եթեր
10:00
5 ր
ՈՒղիղ եթեր
10:05
45 ր
ՈՒղիղ եթեր
12:00
6 ր
ՈՒղիղ եթեր
13:00
6 ր
ՈՒղիղ եթեր
14:00
7 ր
ՈՒղիղ եթեր
18:00
6 ր
ՈՒղիղ եթեր
19:00
6 ր
ՈՒղիղ եթեր
09:00
6 ր
ՈՒղիղ եթեր
09:31
5 ր
ՈՒղիղ եթեր
09:37
5 ր
ՈՒղիղ եթեր
09:53
6 ր
ՈՒղիղ եթեր
10:01
7 ր
ՈՒղիղ եթեր
10:07
40 ր
ՈՒղիղ եթեր
12:00
7 ր
ՈՒղիղ եթեր
12:34
26 ր
ՈՒղիղ եթեր
13:00
7 ր
ՈՒղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամառային լողաշրջանը բացված է, ջրափրկարարները պատրաստ են

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 1-ին պաշտոնապես ազդարարվեց ամառային լողաշրջանի բացումը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է, որ ջրափրկարարները պատրաստ են ապահովել հանգստացողների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը Հատուկ ջրափրկարարական ջոկատի փրկարարներին հաջող և անփորձանք ծառայություն է մաղթել` նշելով ուժեղացված ծառայության անցնելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Առավոտյան ժամը 09:00-ից մինչև երեկոյան ժամը 21:00-ն հերթապահություն է սահմանված Սևանա լճի ամբողջ տարածքում: Ունենք անհրաժեշտ հանդերձանք և տեխնիկա՝ ջրափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: Մեր հայրենակիցներին կոչ եմ անում ուշադրության կենտրոնում պահել երեխաներին և հետևել հերթապահություն իրականացնող փրկարարների խորհուրդներին»,- ասել է Գալստյանը:

Նա նաև նշել է, որ ծառայությունն իրականացվում է Սևանի թերակղզու հանգստյան գոտու տարածքում, Լճափ համայնքի ափամերձ հատվածում և Ծովինար համայնքի տարածքում, ինչպես նաև՝ երեք հանրային լողափերում: Սակայն անհրաժեշտության դեպքում ջրափրկարարներն արձագանքում են նաև մասնավոր և ՀՀ մյուս մարզերի ջրային տարածքներում տեղի ունեցող պատահարներին:

Հատուկ ջրափրկարարական ջոկատում (ՀՋՋ) ծառայություն է իրականացնում 33 փրկարար, որոնցից 9 ջրասուզակներ են: ՀՋՋ հրամանատար, փրկարարական ծառայության կապիտան Ա. Ճզմաչյանը նշել է, որ Սևանա լճում համապատասխան խորությունների վրա արդեն տեղադրվել են զգուշացնող լողանշաններ:

Փրկարարական ծառայությունը հանրային լողափերում իրականացվում է դիտարկման եղանակով` բարձր աշտարակների վրայից, իսկ 4 մոտորանավակներով կատարվում են պրոֆիլակտիկ շրջայցեր, բարձրախոսի միջոցով հանգստացողներին տրվում են ցուցումներ և հրահանգներ:

Հատուկ ջրափրկարարական ջոկատն ունի ամենագնաց մեքենա, որը կահավորված է ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։ Այն զինված է անհրաժեշտ ջրափրկարարական գույքով՝ փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային և ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ` մթության պայմաններում աշխատելու համար, պատգարակներ, փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ։ Ջոկատն ունի նաև հեռակառավարվող «Գնոմ» սարք, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա:

Տեղում կազմակերպվել է ցուցադրական ջրափրկարարական գործողություն, որի ժամանակ ներկայացվեցին ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ անվտանգության ու լողամիջոցների շահագործման կանոնները, ինչպես նաև՝ ջրահեղձման ժամանակ ձեռնարկվող առաջին օգնության հմտությունները:

Լրահոս
0