Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզում են` տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժի պետ Սահակ Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների` երիտասարդ տղան, որը 20-25 տարեկան է, նետվել է Կիևյան կամրջից:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

 

Լրահոս
0