Ֆրանսիայի ԱԺ–ն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

© Sputnik / Ирина Калашникова / Անցնել մեդիապահոցГорода мира. Париж
Города мира. Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ օրինագծի փոփոխությունների` Հայոց ցեղասպանության, մարդկության դեմ գործված հանցագործությունների ժխտման համար սահմանվել է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի-Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, հայտնում է lefigaro-ն։

Հաղորդման համաձայն` Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները նախօրեին երեկոյան միաձայն կողմ քվեարկեցին «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծի`կառավարության առաջարկած փոփոխություններին։ Այդ փոփոխություններով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:

Հայոց ցեղասպանության, մարդկության դեմ գործված հանցագործությունների ժխտման համար սահմանվել է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Պարբերականը հիշեցնում է, որ սա եղել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական քարոզարշավի խոստումը։

Ֆրանսիական պարբերականը նշել է, որ 2012թ.-ին Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագիծը առաջացրել էր Թուրքիայի վրդովմունքը:

Օրինագիծն այժմ կներկայացվի Սենատի քննարկմանը:

Вечный огонь Мемориала жертв геноцида армян Цицернакаберд - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

Նոր օրինագծի կողմնակիցները հույս ունեն, որ այն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ։

Նշենք, որ 1998թ.-ի մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ:
2000թ.-ի նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի սենատը քվեարկեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի օգտին: Սակայն սենատորները փոխեցին բանաձևի տեքստը՝ փոխարինելով սկզբնական «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրականացման փաստը» վերնագիրը` այն դարձնելով «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է, որ հայերը դարձել են 1915թ.-ի ցեղասպանության զոհ»:

2001թ.-ի հունվարի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն բանաձև ընդունեց, որի համաձայն` Ֆրանսիան ճանաչում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը:

2006թ.-ի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որի համաձայն` Հայոց ցեղասպանության հերքումը կդառնա քրեական հանցագործություն այնպես, ինչպես Հոլոքոսթի հերքումը:

Լրահոս
0