Պաշտոնական. Մխիթարյանը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցПолузащитник "Боруссии" Генрих Мхитарян и вратарь "Краснодара" Андрей Дикань
Полузащитник Боруссии Генрих Мхитарян и вратарь Краснодара Андрей Дикань - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Իոահիմ Վատցկեն նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանց գրավիչ առաջարկ է արել, որը պետք չէ մերժել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանում է Դորտմունդի «Բորուսիայից», 27-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է armsport-ը։

«Հիմնվելով նոր իրավիճակի վրա՝ այս տրանսֆերը չափազանց բարդ էր մեզ համար: «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանց գրավիչ առաջարկ է արել: Եթե մերժեինք այն, ապա մեկ տարի անց նա մեզանից կհեռանար ազատ գործակալի կարգավիճակով»,- «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Իոահիմ Վատցկեի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» 42.5 մլն եվրո կստանա Մխիթարյանի տրանսֆերի համար:

Լրահոս
0