00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ սևն ու սպիտակը գունավորում են աշխարհը

Շողեր Հովեյան և Աննա Վարդանյան
Շողեր Հովեյան և Աննա Վարդանյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում օրեր անց տեղի կունենա դաշնակահարուհի Շողեր Հովեյանի մենահամերգը։ Առաջիկա մենահամերգի, դաշնամուրային ու առհասարակ դասական երաժշտության ներկա վիճակի մասին Հովեյանը խոսեց Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում

Դաշնակահարուհի, պետական և մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր Շողեր Հովեյանի հետ զրուցեց Աննա Վարդանյանը։

-Շողեր պատրաստվում եք մենահամերգի, սա Ձեր առաջի՞ն մենահամերգն է։

— Ոչ, առաջին մենահամերգն ունեցել եմ դեռ 6 տարեկանում։ Հետո շատ եմ ունեցել մենահամերգներ։ Հիմա շատ լարված վիճակ է, փորձերի մեջ եմ, անընդմեջ աշխատում եմ, բայց դա հաճելի լարում է, և զգում եմ արդյունքը։ Հուլիսի 8-ին Կամերային երաժշտության տանը կկայանա սպասված մենահամերգս, որտեղ կներկայացնեմ դաշնամուրային երաժշտության գոհարներ` Բրամսի, Պրոկոֆևի և Մուսորգսկու ստեղծագործությունները։

- Այսօր բոլորս մի քիչ հեռացել ենք դասական երաժշտությունից, մեզ մատուցվում է բավականին անճաշակ արվեստ, և Դուք այսօր այդ առումով լուրջ առաքելություն ունեք։

— Դասական երաժշտություն մատուցելն ինձ համար մեծ պատիվ է։ Ես գտնվել եմ մի այնպիսի միջավայրում, որտեղ դասական երաժշտություն միշտ կար. մայրս կոմպոզիտոր է, հայրս` բանաստեղծ, եղբայրս ալտահար է, և շրջապատը, որտեղ ես ձևավորվեցի այնպիսին էր, որ տրամադրում էր։ Հիմա մի փոքր այլ է, ամբողջ աշխարհում դասական արվեստը, արժեքները փոխվել են։ Բայց չեմ կարող ասել, որ բոլորն են այդպիսին, շատ լավ ընկերներ ունեմ, որոնք չլինելով պրոֆեսիոնալ`սիրում են լավ երաժշտություն, հասկանում են, թե ինչ մեծ աշխատանք ու ինչպիսի նվիրում է այն պահանջում։

- Ձեզ համար երևի դժվար է ուղի հարթելը, գուցե հաճախ լսում եք` Հովիկ Հովեյանի և Վարդ Մանուկյանի դուստրն է, Վաչե Հովեյանի քույրն է։ Այսիքն` կան անուններ, որոնք արդեն կայացած են, և հիմա դուք շարունակում եք նույն ուղին։

— Դժվար է։ Փոքր հասակից, երբ բեմ բարձրացա, արդեն ասում էին` նրա աղջիկն է։ Բայց հետո հասկացա, որ դա նորմալ երևույթ է. Հայաստանում ապրելով, փոքր մայրաքաղաք ունենալով, փոքր հասարակություն ունենալով` բնականաբար բոլորը մեկը մյուսին ճանաչում են։ Սակայն անկեղծ լինեմ` հպարտանում եմ, որ կրտսեր Հովեյանն եմ և պետք է այնպես աշխատեմ, որ հարյուրապատիկ ավելին ապացուցեմ իմ ծնողներին, իմ ընտանիքին, քանի որ նրանք մեծ ներդրում ունեն իմ կայանալու գործում։ Մեծ է նաև դասախոսիս` փայլուն երաժիշտ Արմեն Բաբախանյանի ներդրումը։ Նրան ներկայացնելու կարիք էլ չկա. մեծ դաշնակահար, մեծ երաժիշտ և շատ լավ ընկեր։

- Երբ ընտանիքում կա մի քանի երաժիշտ, մարդիկ մի քանի գործիքի են տիրապետում։ Ձեր դեպքում այդպե՞ս է։

— Կասեմ այսպես. պրոֆեսիոնալ մարդը պետք է զբաղվի մեկ գործով, և անի դա շատ լավ, քանի որ կողքից ուրիշ գործիք նվագելով` ես չեմ լինելու լավագույնը։ Չես կարող համատեղել, որովհետև մեր գործիքը սարսափելի խանդոտ է, այդ նվիրումը նա պահանջում է։ Եվ ես նկատել եմ` երբ մի փոքր շեղվում ես քո ճանապարհից, հետևանքը նվագի մեջ ես զգում։

-Ձեր համերգների ժամանակ դահլիճը լիքը լինու՞մ է, քանի որ դասական երաժշտություն բոլորը չէ, որ սիրում են։

— Այո, ես ունեմ իմ ունկնդիրը։ Դասական երաժշտությունը ես համարում եմ լեզու։ Դասական երաժշտությունը չի կարող հեշտ ընկալելի լինել, այն շատ է կրթում և հոգեբանորեն մեծ ուժ է տալիս ցանկացած մարդու։ Չէ՞ որ երբ մենք այնքան էլ լավ տրամադրություն չենք ունենում, բոլորս երաժշտություն ենք լսում, և ամեն մարդ ընտրում է իր ցանկացածը։ Լավ երաժշտությունը փոքր հասակից պետք է երեխայի մեջ սերմանվի։

-Իսկ Ձեր մայրիկի ստեղծագործություններից չկա՞ Ձեր երկացանկում։

— Մայրիկս ունի ընդամենը մեկ պիես, որը ինձ համար է գրված։ 9 տարեկանում մասնակցում էի իմ առաջին միջազգային մրցույթին, այնտեղ պետք է երեք րոպեանոց ստեղծագործություն լիներ, մայրիկս գրեց դա, ու մինչև այսօր շատ կայացած երաժիշտներ նվագում են այդ պիեսը։ Հնարավոր է` մենահամերգիս նվագեմ, կոչվում է«Պոեմ»։

- Հիմա դասական երաժշտությունը մատուցվում է ժամանակակից մոտեցմամբ, ինչ-որ այլ գործիքներ են օգտագործվում, համադրում են դասականը և ժողովրդականը։ Ի՞նչ եք կարծում նման միտումների մասին։

— Ցանկացած նորարարություն ես ողջունում եմ, բայց այդ նորարարությունը չպետք է լինի սանձարձակ։ Երբ խախտում ես բնօրինակի ամբողջ հիմքը, այսինքն` վերացնում ես այբբենարանը, բնականաբար դա դառնում է մի անճաշակ, տհաճ և վատ ճաշակի համար գրված ստեղծագործություն։

-Անդրադառնանք նաև այսօրվա երաժշտական կյանքին, Ձեզ այն դու՞ր է գալիս։ Օրինակ` բոլորովին վերջերս լսեցի մի երգ, որտեղ ասվում էր մեկ բան` իմ օծանելիքի հոտն ամենալավն է։

— Կլինեմ անկեղծ, այն, ինչ մատուցվում է, ես չեմ ընկալում։ Երբեք էլ չեմ հետևում այն ամենին, ինչ մատուցում են, փորձում եմ ինքս մատուցել։ Ես չեմ համարում, որ մենք ունենք շոու բիզնես, դա ուղղակի որոշ էժանագին երևույթ է։ Դա ինձ համար չէ, դա ես չեմ ընկալում։

-Վերադառնալով դասական արվեստին` ինչպիսի՞ն է այսօր դասական երաժշտության վիճակը Հայաստանում։

— Դասական երաժշտության ոլորտում աճ կա, օրինակ` դաշնամուրային երաժշտությունը հետ չի մնում համաշխարհային մշակույթից։ Հենց իմ դասախոսը, ով նաև ֆակուլտետի դեկանն է, շատ պատանի դաշնակահարներ ունի, որոնց աջակցում է, և նրանք ունենում են դրսում համերգներ, փառատոների, մրցույթների են մասնակցում, ծանոթանում են իրենց տարեկիցների հետ, այսինքն` տեսնում են, թե ինչ է կատարվում աշխարհում, և դա շատ մեծ փորձ է։ Ես սիրում եմ նորություններ, ես սիրում եմ սովորել, վերցնել նորը, նաև` ինչու՞ չէ, տալ իմը, որովհետև այդպես ես միայն աճում։ Կատարողը աճում է միայն շփումների միջոցով, ինքն իր վրա աշխատելով։ Պարզապես արվեստը հիմա մեր երկում մի քիչ անտեսված է։ Պրոֆեսիոնալները պետք է զբաղվեն այդ գործով։

-Եվ վերջում ի՞նչ կասեիք Ձեր ունկնդրին, որը հուլիսի 8-ին գալու է Ձեր համերգին։

— Նախ` կասեմ, որ ժամանակին ներկայանան համերգին, որովհետև ժամը 7։15 Կամերային երաժշտության տան դռները փակվում են, այդպես ընդունված է ամբողջ աշխարհում, և դա հարգանք է դեպի կատարողը։ Ու նաև բոլորին սիրով հրավիրում եմ իմ մենահամերգին, խոստանում եմ իսկապես լավ երաժշտություն և լավ տրամադրություն։

Լրահոս
0