Անձրևոտ Վարդավառ է սպասվում Հայաստանում

© AnkakhВардавар, Преображение Господня
Вардавар, Преображение Господня - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոտակա օրերին, ըստ կանխատեսման, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 3-7-ը՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հուլիսի 3-7-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Վարդավառին մայրաքաղաքում ցերեկը սպասվում է 32-32 աստիճան, գիշերը` 17-19 աստիճան տաքություն։

Լրահոս
0