ԱԻՆ. Վերին Լարսի անցակետը մինչև հուլիսի տասը փակ կլինի

© Sputnik / Петрос ЛагесянРаботы на КПП "Верхний Ларс"
Работы на КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են նաև, որ հուլիսի 4-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Վերին Լարսի անցակետը, նախնական տվյալներով, մինչև հուլիսի 10 դեռևս փակ կլինի, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին:

Дорога у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Անհայտության պատանդները. անկանխատեսելի Լարսի գերության մեջ

Վերին Լարսը փակ է քարաթափման հետևանքով, Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:

«Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ հուլիսի 4-ի` ժամը 04.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լրահոս
0