Երևանում ընթանում է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

© Sputnik / Asatur Yesayants / Министры иностранных дел России и Армении Сергей Лавров и Эдвард Налбандян
Министры иностранных дел России и Армении Сергей Лавров и Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան` ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի-Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը հանդիպում են անցկացնում, Facebook-ի իր էջում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանում սկսվել է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Առջևում ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստն է և բանակցությունները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան։

Լավրովը Երևանում է` ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար։ Բացառված չէ, որ նիստի շրջանակում կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտությունը։

Լրահոս
0