00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն ու վրացական քաղաքական ուժերի հերթական թեստը

© Sputnik / Asatur YesayantsДжонни Меликян
Джонни Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի նորագույն պատմության մեջ գրանցված նախընտրական ամենաերկար քարոզարշավը դեռ չի ավարտվել։ Քարոզարշավին մեծ ակտիվությամբ մասնակցում են երկրի քաղաքական բոլոր ուժերը

Վրաստանի հարցերի փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է վրացահայ համայնքի նախապատվությունների և ընտրությունների ընթացքի մասին։ Զրույցը վարել է Լաուրա Սարգսյանը։

- Ի վերջո, ինչո՞վ են տարբերվում այս ընտրությունները մյուսներից։

— Առաջին հերթին, նախընտրական քարոզարշավի տևողությամբ (պաշտոնապես մեկնարկել է հունիսի 8-ին և ավարտվելու է հոկտեմբերի 8-ին), որը չորս ամիս է տևելու։ Երկրորդ` քաղաքական ուժերն ընտրություններին նախապատրաստվում են Մերձավոր Արևելքի տարածաշրջանային իրավիճակի սրման, ինչպես նաև տնտեսական անկման ֆոնին, որն ուղեկցվում է վրացական ազգային արժույթի` լարիի արժեզրկմամբ։ Վերջին գործոնն անչափ ազդել է «Վրացական երազանք` Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության վարկանիշի վրա, որը անցյալ տարվա վերջին է փոխել կառավարության ղեկավարին` այսպես կոչված «ռեբրենդինգ» իրականացնելով և ոչ պաշտոնական մեկնարկ տալով նախընտրական արշավին։

Այս ընտրությունները կարևոր են նաև այն առումով, որ ցույց կտան, թե որքան մեծ համբավ ունի չորս տարի առաջ ժողովրդավարական սկզբունքով ընտրված «Վրացական երազանք» կոալիցիան, որը գլխավորում է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Նշեմ նաև, որ անցյալ ընտրությունների արդյունքում երկրում իշխանափոխություն եղավ, իսկ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու թիմին փոխարինեցին ընդդիմության, իսկ այժմ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները։

- «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթելու հավանականություն ունի՞։

— Ծանր սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով բնակչությունը դժգոհ է իշխող քաղաքական կոալիցիայից։ Սակայն Վրաստանի բնակչությունը չի աջակցում նաև մյուս կուսակցություններին։ Անկախ նրանից, որ իշխող կուսակցության վարկանիշը վատ վիճակում է, այնուամենայնիվ խորհրդարան անցնելու հավանականություն ունի։ Պետք է հաշվի առնել նաև վարչական ռեսուրսի գործոնը. ընտրողների 10-15% պետական ծառայողներ են։

Սոցիոլոգիական հարցումների համաձայն` 3.5 մլն մարդկանցից (Վրաստանի ընդհանուր բնակչությունը կազմում է 3.7 մլն) 30-40%-ը չի կողմնորոշվել, թե քաղաքական ուժերից որին են նախապատվություն տալիս, չգիտի, թե մասնակցության դեպքում ում օգտին կքվեարկի Վրաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին։ Այս փաստը վկայում է, որ խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները դրա պոտենցիալ հնարավորությունը ունեն։ Սակայն հավանականությունը մեծացնելու համար պետք է միավորվել նախընտրական դաշինքներում, ինչն արդեն արել էր Իրմա Ինաշվիլու «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր արտախորհրդարանական կուսակցությունը։ Վրաստանի բոլոր ակտիվ քաղաքական կուսակցությունները, իսկ դրանք ներկա պահին 15-ն են, աշխատում են իրենց ընտրացուցակների և մեծամասնական կարգով ներկայացվող թեկնածուների ցուցակների վրա։

- Վրաստանի հայ համայնքն ակտի՞վ է ներգրավված այս նախընտրական գործընթացին։

— Հայ համայնքը մի քանի տասնամյակ շարունակ քվեարկում է իշխող քաղաքական ուժերի օգտին, բացառությամբ 2012 թվականի, երբ համայնքի ձայները բաժանվեցին հիմնական քաղաքական դերակատարների` Միասնական ազգային շարժման (ՄԱՇ) և «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի միջև։

Այն ժամանակ վրացական խորհրդարանի կազմը համալրվեց երեք հայերով` ՄԱՇ-ից երկու թեկնածու մեծամասնական սկզբունքով` Հենզել Մկոյանը (Նինոցմինդա) և Սամվել Պետրոսյանը (Ախալքալաք), ինչպես նաև կոալիցիայի կուսակցական ցուցակով անցած Ռուսլան Պողոսյանը «Վրացական երազանքից»։ Կարևոր է նշել, որ մեծամասնական կարգով անցած պատգամավորները ժամանակի ընթացքում լքեցին ՄԱՇ խմբակցությունը։

Հայ համայնքը նոր ընտրությունները դիմավորում է նոր իրողությամբ։ Երկրի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո ընդլայնվել են Վրաստանի ընտրաշրջանները։ Այսպես, հայաբնակ երկու շրջանները` Ախալքալաքն ու Նինոցմինդան, միավորվել են մեկ ընտրատարածքում, Սամցխե-Ջավախեթիի հայկական համայնքը նոր խորհրդարանում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ, որն ընտրվելու է մեծամասնական կարգով։

- Ինչպե՞ս է հայ համայնքն ընդունել շրջանների միավորվելու փաստը և ինչպե՞ս դա կանդրադառնա նախընտրական իրավիճակի վրա։

— Ընտրական միամանդատ շրջանների չափերի փոփոխությունը դժգոհության ալիք բարձրացրեց երկրի տարբեր շրջաններում, հատկապես` Սամցխե-Ջավախեթիի հայերի շրջանում։ Սակայն դա արվել է Վրաստանի սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ընտրական օրենսդրության ժողովրդավարացման համար որոշ ընտրատարածքների անհամաչափության պատճառով։ Պետք է չմոռանալ նաև, որ խառը սկզբունքով անցկացվող ընտրությունները, վերջինն են լինելու։ Եթե 2016 թվականի հոկտեմբերի 8-ին 73 պատգամավոր ընտրվի միամանդատ մեծամասնական կարգով, իսկ մնացած 77-ը` համամասնական ցուցակներով, ապա 2020 թվականի ընտրություններն անցնելու են միայն համամասնական համակարգով։

Անկախ մեկ պոտենցիալ մեծամասնական պատգամավորին կորցնելու հավանականությունից, Վրաստանի հայ համայնքը կարող է մի քանի պատգամավոր ստանալ։ Նրանք կարող են ընտրվել ինչպես կուսակցական ցուցակներով երկրի հիմնական քաղաքական կուսակցություններից, այնպես էլ այլ միամանդատ շրջաններից ներկայացված լինելով։ Ազգությամբ հայ գործող խորհրդարանականները, հավանաբար, ևս կմասնակցեն ընտրարշավին և հնարավոր է, «Վրացական երազանքից» ընդգրկվեն նոր խորհրդարանի կազմում։

- Ինչպիսի՞ն կլինի Վրաստանի հայերի ընտրությունը։

— Վրաստանի հայ համայնքի ռեսուրսը, 2014 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, կազմում է 168000 մարդ։ Վրաստանում հայերն ապրում են Սամցխե-Ջավախեթիում, Աջարիայում (Բաթում), Քվեմո-Քարթլիում և մայրաքաղաք` Թբիլիսիում։ Սակայն միակ շրջանը, որտեղ հայերի ձայներն ազդում են նախընտրական արշավի և ընտրությունների արդյունքի վրա` Սամցխե-Ջավախեթին է (մտնում են Ախալքալաքն ու Նինոցմինդան)։

Մայրաքաղաքի և այլ տեղերի հայերն ընտրելու են ոչ թե քաղաքագետների, այլ քաղաքական ուժերի. հիմնականում իշխող «Վրացական երազանք` Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը, ինչպես նաև մի ստվար զանգված կընտրի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությանը։ Հնարավոր է ընտրեն նաև Իրակլի Ալասանիայի «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունն ու Նինո Բուրջանաձեի «Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցությունը։ Բացի առաջին երկու խոշոր կուսակցություններից, տարբերվում է նաև Ալասանիայի կուսակցությունը, որը վերջերս իր շարքերը մտցրեց Թբիլիսիի հայ համայնքի ակտիվ անդամներից մեկին` Միքայել Ավագյանին։

- Ինչպե՞ս կարող են ազդել ընտրությունների արդյունքները հայ-վրացական հարաբերությունների վրա։

— Վրաստանի գործող իշխանության կողմից հարևանների, մասնավորապես` Հայաստանի, նկատմամբ 2012 թվականին իրականացրած պրագմատիկ և զգուշավոր քաղաքականության հետ կապված, «Վրացական երազանքի» վերընտրման պարագայում հայ-վրացական հարաբերությունները հնարավորություն կստանան շարունակել և խորացնել բարիդրացիական առևտրատնտեսական և քաղաքական հարաբերությունները։ Սրա վառ ապացույցը Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանալիձեի նշանակումն էր։ Սագանալիձեն կադրային դիվանագետ է և հասցրել է երկար տարիներ աշխատել Երևանում Վրաստանի դեսպանատանը, լավ գիտի երկիրը։

Երևանի և Թբիլիսիի միջև հարաբերությունների այսպես կոչված կանխատեսելիությունը հետագայում էլ դրական կազդի միջպետական հարաբերությունների վրա։ Այս առումով մնում է միայն ցանկանալ, որ պաշտոնական Երևանը նույնպես հետևողական և ուշադիր կլինի և արտաքին քաղաքականության ոլորտում վրացական ուղղվածության միտվածություն կդրսևորի` բազմապատկելով սեփական դիվանագիտության ջանքերը։

Լրահոս
0