Բորդյուժա. «Ղարաբաղյան հարցն ազդում է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների անվտանգության վրա»

© Sputnik / Asatur YesayantsНиколай Бордюжа
Николай Бордюжа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ արտգործնախարների խորհրդի նիստի մասնակիցները Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ ազդեցություն է ունենում ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Լուրջ ուշադրության են արժանացել միջազգային անվտանգության արդիական խնդիրները։ Հաշվի առնելով այն, որ նման հարցերից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, որը ազդում է մեր բոլոր պետությունների անվտանգության վրա և ընդհանրապես լուրջ ազդեցություն է ունենում կայունության վրա, իհարկե, այդ հարցերը քննարկվել են, և համապատասխան հայտարարություն է ընդունվել», — ասել է Բորդյուժան Երևանում ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստից հետո։

Նա նաև նշել է, որ նախարարները ցավակցական խոսքեր են ասել Իրաքում տեղի ունեցած խոշոր ահաբեկչության կապակցությամբ` ընդգծելով այդ խնդրի կարևորությունը նաև ՀԱՊԿ երկրների համար։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ–ի արտգործնախարարները Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն են ընդունել

«Այսօր մեզ համար այս հարցն առաջնահերթ է, ՀԱՊԿ-ի շրջանակում պայքարի միջոցների վերաբերյալ որոշման համապատասխան նախագիծ է նախապատրաստվել, որը պետք է իրականացնենք։ Այսօր արտգործնախարարները մանրամասն քննարկել են այդ միջոցները», — ասել է Բորդյուժան։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ քննարկման մի մասը նվիրված է եղել ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը կայանալու է հոկտեմբերին Երևանում։

Մասնավորապես քննարկվել է ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը, որը ներկայացվելու է Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի հաստատմանը:

«Մեր նիստի օրակարգում էին միջազգային հանրության առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկի՝ ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարին առնչվող հարցեր», — ասել է Նալբանդյանը։

Նա նշել է, որ Հայաստանը մշտապես ակտիվ և նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության ակտիվացման, անդամ երկրների միջև համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման առումով։

 

Լրահոս
0