Ենոքավան` փոքր Շվեյցարիա Հայաստանում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
HayBuys փառատոնը անցկացվեց հուլիսի 2-ին Տավուշի մարզում։ Հարյուրավոր հյուրերից և կամավորներից բացի, միջոցառմանը մասնակցում էին նաև դիվանագիտական ներկայացուցչությունների անդամները։ Նրանց թվում էր նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը։

25 մետրանոց խաղաղության բրդուճը պատրաստելուց հետո դեսպանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց` փոքրիկ Ենոքավանը, որտեղ անցկացվում է փառատոնը, Շվեյցարիան է հիշեցնում։ Դեսպանը մեծ խանդավառությամբ մասնակցեց բրդուճի համար նախատեսված պանրի կտրատելու արարողությանը և շվեյացարիական պանիր հյուրասիրեց հյուրերին, ինչպես նաև` Sputnik-ի թղթակցին։

Լրահոս
0