00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԻՆ. Լարսի ավտոճանապարհը վաղը կբացվի

© Sputnik / Petros LagesyanДорога у КПП "Верхний Ларс"
Дорога у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Լարսի ավտոճանապարհը հուլիսի 5-ին կբացվի

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից, Լարսի ավտոճանապարհը այսօր ժամը 17.00-ին չի բացվել:

Նախնական տվյալով` ճանապարհը կբացվի վաղը՝ հուլիսի 5-ին:

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ռուսական օդանավի 6 չվերթով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված ՀՀ 289 քաղաքացի (այդ թվում` 73 կին, 31 երեխա)։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից նույն ինքնաթիռով Ռուսաստան է տեղափոխվել ՌԴ 13 քաղաքացի (այդ թվում` 2 կին, 2 երեխա): Առաջնահերթ նախապատվությունը տրվել է ծերերին, կանանց և երեխաներին:

ՀՀ ԱԻՆ խնդրանքով` նախատեսված 4-ի փոխարեն ՌԴ ԱԻՆ «ԱՆ-148» օդանավն իրականացրել է ևս 2 լրացուցիչ չվերթ։

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար կազմի և աշխատակիցների շուրջօրյա հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Բեսլանի օդանավակայանից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար:

Լարսի անցակետի մոտ ծավալված ժամանակավոր ճամբարներում գրանցված բոլոր ՀՀ քաղաքացիները ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխվել են Հայաստան: Ներկայումս անցակետում մնացել են միայն այնտեղ արգելափակված բեռնատար և մարդատար մեքենաների վարորդները: ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Ա. Ղազարյանի տվյալներով` Վրաստան-ՌԴ սահմանային հատվածում կա դեռևս ՀՀ 51 քաղաքացի (բոլորը` տղամարդ), որոնք Լարսի անցակետ են ժամանել օդանավի վերջին չվերթն իրականացնելուց հետո և վրանային ավանում գրանցված չեն:

Նշենք, որ հունիսի 23-ից սկսած ՀՀ ԱԻ նախարարությունը ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվական բոլոր խողովակներով պարբերաբար իրազեկել և զգուշացրել է բնակչությանը Լարսի անցակետի փակման մասին` հորդորելով օգտվել այլընտրանքային ճանապարհներից:

Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Վերին Լարսում հայերը վատ վերաբերմունքի են արժանանում

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կախա Թերթվաձեի հետ, որի հաղորդմամբ` հուլիսի 4-ին, ժամը 17:00-ին Դարիալում ժամանակավորապես կբացվի ավտոճանապարհ 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ Ներքին գործերի նախարարության հսկողությամբ: Առաջիկայում տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել Վրաստան-ՌԴ սահմանային անցակետի փակվելու և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցնելու մասին: Դրա պատճառ է հանդիսացել ժամը 16:00-ի սահմաններում Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 135-րդ կմ-ում (սահմանային անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա) առաջացած սելավային հոսքը:

Դժվարին իրավիճակում հայտնված մեր համաքաղաքացիների աջակցությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը սերտորեն համագործակցել են Վրաստանի և ՌԴ իրենց գործընկերների հետ` մշտական կապ պահելով ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների հետ:

Լարսի անցակետում մնացած քաղաքացիների գիշերակացն ապահովելու համար ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների համագործակցության շրջանակներում տեղում ծավալվել է 2 վրանային ավան 10 վրան, 70 մարդու հաշվարկով, որտեղ մարդիկ ապահովվել են սննդով, սանիտարական հիգիենայի, բուժօգնության և հոգեբանական աջակցությամբ:

ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հարցի լուծման նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է Դմիտրի Մեդվեդևին` ՌԴ ԱԻՆ օգնությամբ մարդասիրական ավիափոխադրում իրականացնելու համար, որից հետո մեկնարկեց ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների, ինչպես նաև կապի ու տրանսպորտի նախարարությունների, համատեղ աշխատանքը` ՀՀ քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու ուղղությամբ:

Լրահոս
0