00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրունզիկն ու կանայք. ծանոթությունը սկսվում է ժպիտից

© Sputnik / Անցնել մեդիապահոցВладимир Этуш и Фрунзик Мкртчян в фильме "Кавказская пленница"
Владимир Этуш и Фрунзик Мкртчян в фильме Кавказская пленница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
86 տարի առաջ հենց այս օրն է ծնվել հայտնի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը։ Հայ բեմի անվանի ու անմոռանալի արտիստի տաղանդի մասին կարելի է խոսել անվերջ, սակայն Sputnik Արմենիան որոշել է պատմել, թե «տխուր աչքերով հայը» ինչքան էր սիրում կատակել։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ֆրունզիկը սիրում էր հավաքույթներ, հարազատ մարդկանց ընկերակցություն։ Ազատ ժամանակ ընկերների հետ հավաքվում էին «Երևան» հյուրանոցի բաց պատշգամբում ու սուրճ էին խմում։

«Հենց այնտեղ էլ ծանոթացանք, ավելի ճիշտ՝ մեզ ծանոթացրեց անցորդներին ժպտալու նրա սովորությունը։ Ֆրունզիկը ժպտաց ինձ, մեր հայացքները հանդիպեցին, ներկայացանք միմյանց ու հարցրինք` ո՞նց են գործերդ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Մհեր Մկրտչյանի թատրոնի աշխատակից Անիկ Եղոյանը։

Ֆրունզիկը Եղոյանի հուշերում մնացել է որպես կենսուրախ ու կենսասեր անձնավորություն։ Այդպիսին էր նա մինչև առաջին կնոջ` Դոնարայի, իսկ ավելի ուշ նաև որդու հետ տեղի ունեցած ողբերգությունը (երկուսն էլ հոգեկան խանգարում ունեին)։

Вахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян - Sputnik Արմենիա
Կիկաբիձեի հուշերը՝ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին

Կենսախինդ Ֆրունզիկին տեսել է նաև Մարիամ Գաբրիելյանը` Հայաստանի վաստակավոր դերասանուհի Սուսաննա Գաբրիելյանի դուստրը։ Նա լավ է հիշում ութսունականները, թեև այն ժամանակ ընդամենը ութ տարեկան է եղել։

«Մայրս հյուրախաղերի էր մեկնել Լենինական, իսկ Մկրտչյանն այդ ժամանակ նկարահանվում էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմում։ Ամեն երեկո նա արտիստների և արվեստագետների հետ (այդ թվում նաև մայրս) հավաքվում էին հյուրանոցի ռեստորանում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մարիամը։

Նման երեկոներից մեկի ժամանակ Հայաստանի վաստակավոր դերասանուհին խնդրել է իրեն մեքենա վարել սովորեցնել։ Ու թեև Ֆրունզիկը մի փոքր գինովցած է եղել, այնուամենայնիվ հաճույքով համաձայնել է և ոչ ավել, ոչ պակաս նստեցրել է իր «Գազ-24»-ը։

Мкртчян в фильме Пощечина - Sputnik Արմենիա
Ֆրունզիկ Մկրտչյան. ճանապարհ դեպի հավերժություն

«Մենք մի քանի պտույտ արեցինք Լենինականի կենտրոնական հրապարակում, մեկ էլ հանկարծ ոստիկանության աշխատակիցը մեքենան կանգնեցրեց։ Ֆրունզիկը փորձեց դուրս գալ ավտոմեքենայից, բայց չկարողացավ ոտքի վրա մնալ ու ընկավ։ Մայրս սկսեց բղավել ոստիկանի վրա. «Վախեցրիք խեղճ Ֆրունզիկին»», — պատմեց Մարիամը։

Ֆրունզիկը մի կերպ ոտքի է կանգնել ու ոստիկանության աշխատակցին ասել է, թե հյուրանոց է փնտրում, այնինչ հյուրանոցը հրապարակից տասը մետրի վրա է եղել։ Ոստիկանն առաջարկել է ուղեկցել նրանց։

«Ոստիկանը նկատեց ինձ` ավտոմեքենայի հետևի նստարանին նստած, ու հարցրեց` ո՞վ է այս երեխան։ Մայրիկս ու Ֆրունզիկը շրջվեցին և միաձայն ասացին. «Ի՞նչ իմանանք, հյուրանոց հասնենք, կպարզենք»», — պատմեց Մարիամը։

Նման զավեշտալի դեպքեր Մկրտչյանի կյանքում շատ են եղել, սակայն կյանքն ավարտվել է ողբերգությամբ։ Որքան շատ էր ուրախանում կյանքով, այնքան ավելի ողբերգական էր դառնում այն։

Ֆրունզիկը երազում էր ողբերգական դերեր խաղալու մասին (գուցե հոգին տանջող ցավից ազատվելու համար), սակայն նրան միայն կատակերգական դերեր էին առաջարկում («Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (1966), «Միմինո» (1977), «Ունայնություն ունայնությանց» (1978), «Միայնակներին տրվում է հանրակացարան» (1984))։

Լրահոս
0