00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:13
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:24
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներկայացրեք տոմսը կամ ինչն է խանգարում զբոսաշրջիկներին

© Photo: IDEA FoundationТатевский монастырь
Татевский монастырь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հիասքանչ բնություն, հնագույն հուշարձաններ, համեղ ջուր և անկրկնելի խոհանոց. այս ամենը Հայաստանն է առաջարկում իր հյուրերին: Շատերն արդեն բացահայտել են կամ շարունակում են բացահայտել Հայաստանը, սակայն քիչ չէ նաև այն մարդկանց թիվը, որոնք վախենում են այցելել մեր երկիր… Սարսափում են ավիատոմսերի գներից:

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Տևական ժամանակ է` զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առաջնային ուղղությունների մեկն է: Այս ոլորտի զարգացման համար, իրոք, մի շարք միջոցառումներ են անցկացվում, որի արդյունքում դանդաղ զարգանում է լեռնային, էքստրեմալ և խոհանոցային զբոսաշրջությունը: Սակայն անկախ դրանից, այս բնագավառում ցանկալի արդյունքի հասնել դեռ չի հաջողվում: Հիմնական պատճառներից մեկը ավիատոմսերի բարձր գներն են: Ընդ որում, դա խանգարում է ոչ միայն ներգնա, այլև արտագնա զբոսաշրջությանը:

Այլընտրանքային ուղղության առավելությունները

Արևոտ լողափերից և մոդայիկ քաղաքներից հոգնած եվրոպացիներին ավելի շատ հետաքրքրում են այլընտրանքային ուղղությունները, և այդ առումով Հայաստանը գրեթե կատարյալ տարբերակ է: Կատարյալ` առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանն առայժմ զբոսաշրջային «փայլ» չունի, ինչը սովորաբար վանում է քիչ թե շատ փորձառու զբոսաշրջիկին: Այստեղ, հակառակը, աուտենտիկ միջավայրը (հենց այն, ինչ իրականում գրավում է որևէ նոր բան բացահայտելու սիրահարներին) դեռ պահպանվում է շատ տեղերում:

Մոսկվայում բնակվող Ելենան ճանապարհորդությունների սիրահար է, հասցրել է լինել աշխարհի ավելի քան երեսուն երկրում, այդ թվում` Կորեայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Թաիլանդում, Հունգարիայում, Ռումինիայում, Իտալիայում, Բելառուսում, Վրաստանում: Հայաստան առաջին անգամ է գալու:

Հայաստանում զարգանում է հանգստի արդյունաբերության նոր ճյուղ` ատամնաբուժական տուրեր - Sputnik Արմենիա
Հայաստանում գայթակղիչ են լեռներն ու ատամնաբույժի գները

«Գիտեմ, որ շատ հին ու հետաքրքիր երկիր ունենք: Չբացահայտված կածաններ կան, հատկապես` Ղարաբաղում, բարձրլեռնային գեղատեսիլ լճեր։ Շատ եմ լսել հայ ժողովրդի հյուրընկալության և բարյացակամության մասին: Դա շատ կարևոր է ցանկացած զբոսաշրջիկի համար», — ասում է Ելենան:

Հայաստանի առավելություններից է նաև այն, որ այստեղ ապրուստն այդքան էլ թանկ չէ և հարմար է ցանկացած օտարերկրացու համար: Այս փաստն ավելի է գրավում այն զբոսաշրջիկներին, որոնք սիրում են ճանապարհորդել, բայց մեծ գումար չունեն դրա համար: Առավելություններից զատ, միևնույն է` Հայաստանի զբոսաշրջային ոլորտում բացթողումներ կան: Բնականաբար սա պայմանավորված է ոչ թե մեկ, այլ մի շարք պատճառներով, որոնց թվում նաև գովազդի բացակայությունն է, վատ զարգացած ենթակառուցվածքները և, իհարկե, ավիատոմսերի բարձր գները:

«Իսկապես, ես շատ կուզեի լինել Հայաստանում, որտեղ շատ ընկերներ ունեմ: Սակայն ամեն անգամ, երբ ճշտում եմ ավիատոմսերի գները, ուղևորությունս հետաձգում եմ (ժպտում է): Անկեղծ ասած, այդ գնով այստեղից (Մոսկվայից — խմբ.) կարելի է մեկ շաբաթով կամ նույնիսկ ավելի երկար ժամանակով մի ուրիշ տեղ մեկնել», — խոստովանում է Ելենան:

Կառավարությունը շարունակում է խոստումներ տալ բնակչությանը, որոնք սովորաբար գործի վերածվելու փոխարեն, ավելի շուտ, կարգախոսի են վերածվում, քանի որ խոստումները, որպես կանոն, կատարում են, իսկ այս դեպքում պատկերը բոլորովին այլ է։ Օրինակ` Հայաստանում ընդամենը մեկ տարի գործեց Էմիրությունների առաջատար ավիաընկերությունը` Etihad-ը, որն իր ուղևորներին մատչելի տոմսեր էր առաջարկում որոշակի ուղղություններով, նաև` դեպի Ամերիկա:

Նոր ազգային ավիափոխադրողի պատրանքը

Տարեսկզբին «Արմենիա» ավիաընկերությունը հայտարարեց, որ շուկա է դուրս գալու և բացառիկ գներ է առաջարկելու ԱՊՀ, Եվրոպա և Ասիա մեկնել ցանկացողներին: Հայաստանցիների մեծ մասը ոգևորվեց, մյուս մասն էլ թերահավատորեն վերաբերվեց ավիաընկերության ներկայացուցիչների հայտարարություններին:

«Իրականում եթե անգամ ցանկանան նման ցածր գնով տոմսեր վաճառել, դժվար թե նրանց թույլ տան», — ասացին թերահավատները (հիշեցնենք, որ ավելի վաղ «Արմենիան» հայտարարել էր, թե իրենց տոմսերի գները սկսելու են 96 դոլարից):

Храм раннесредневековой армянской архитектуры Звартноц - Sputnik Արմենիա
Զբոսաշրջությունը Հայաստանում. Նոյից մինչև մեր օրեր

Սակայն մինչ օրս ավիաընկերությունը շուկա չի մտել, թեև պետք է գործունեություն ծավալեր դեռ ապրիլից: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ավիաընկերության հիմնադիրներից մեկը` Ռոբերտ Հովհաննիսյանն ասաց, որ առայժմ նրանք միայն չարտերային չվերթեր են իրականացնում, քանի որ կանոնավոր չվերթերի համար դեռ թույլտվություն չեն ստացել:

«Կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվությանը դեռ սպասում ենք», — ավելացրեց նա:

«Արմենիան» սպասում է, իսկ հայ զբոսաշրջիկները հետզհետե կորցնում են էժան ավիատոմսեր գնելու հույսը:

Եվ նորից բախվում ենք պատին

Բնականաբար, ավիատոմսերի թանկ գները խոչընդոտում են նաև արտագնա զբոսաշրջությունը: Միջին եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին տարիներ շարունակ կարող է հանգստանալու հնարավորություն չունենալ: Որպեսզի ասածն անհիմն չհնչի, մի քանի փաստ ներկայացնենք:

Հայաստանում միջին աշխատավարձը շուրջ 370 դոլար է: Հաշվի առնելով, որ աշխարհի ամենահայտնի ուղղությունների տոմսերի գինը սկսում է 400 դոլարից, բնակչության մեծ մասը շարունակում է հանգիստն անցկացնել Վրաստանի ափերում: Ընդ որում, Վրաստանն այն միակ երկիրն է, որտեղ կարելի է հասնել նաև գնացքով, ինչը զգալիորեն կրճատում է ծախսերը: Երկու անձի մեկ շաբաթվա հանգստի միջին գինը կազմում է 500-600 դոլար:

Առավել վճարունակ հայերը նախընտրում են հանգստանալ եվրոպական երկրներում, մասնավորապես Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, իսկ ձմռանը մեկնում են Դուբայ կամ Թաիլանդ: Այս ուղղություններով երկու անձի համար տուրփաթեթի նվազագույն արժեքը սկսում է 2000 դոլարից (յոթ օրվա համար):

Նշենք նաև, որ մատչելի տոմսեր ձեռք բերելու համար ավելի լավ է պատվիրել 2-3 ամիս առաջ: Ի դեպ, Հայաստանի քաղաքացիները հանգստի մեկնելու համար հաճախ են օգտվում Վրաստանի օդանավակայանից, քանի որ տոմսերն այնտեղ անհամեմատ էժան են։

Լրահոս
0