00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Սաֆարյան. Օլիմպիական մեդալի երազանքով

© ARMNOCДавид Сафарян
Давид Сафарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազատ ոճի Հայաստանի չորս օլիմպիականներից յուրաքանչյուրն էլ Ռիոյում կարող է ուրախացնել: Բայց առաջին հերթին իր մրցակիցներին անակնկալ կարող է մատուցել աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը:

Հայ ըմբիշը երեք տարի առաջ երկար ընդմիջումից հետո ոսկե մեդալ բերեց մեր երկրին այս ոճի ըմբշամարտում: Բայց հաջորդած երեք տարվա ընթացքում Դավիթի արդյունքները չգոհացրին

- Դավիթ, 2013 թվականը շատ հաջող էր քեզ համար: Աշխարհի և Եվրոպայի առաջնությունում դու հավասարը չունեցար: Իսկ հետո ի՞նչ պատահեց:

— Կարող եմ ասել` ոչ մի բան էլ չպատահեց: Ես ինչպես միշտ մարզվել ու մարզվում եմ: Իհարկե, լինում են վնասվածքներ, որոնք խանգարում են և գցում ռիթմից: Բայց մարզումներին վերաբերող ոչ մի բան չի փոխվել: Պարզապես շատ դժվար է հաղթանակի հասնել աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում, ավելի դժվար է հետո արդեն դառնալ կրկնակի չեմպիոն, քանի որ բոլորը մրցելով չեմպիոնի հետ՝ ձգտում են ցուցադրել իրենց վարպետությունն ու հատուկ կերպով են տրամադրվում չեմպիոնի հետ գոտեմարտերին:

- Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին դու մասնակցեցիր ամբողջ ծրագրով: Այսինքն փորձեցիր վարկանիշ վաստակել համարյա բոլոր խաղարկվող մրցաշարերում, բայց ուղեգիր ստացար այլ կերպ:

— Համաձայն եմ, որ ինձ գորգի վրա չհաջողվեց վարկանիշ վաստակել: Բայց ուղեգիրը ինձ պատահական չտրվեց: Սերբիայում ինձ կես քայլ չբավականացրեց օլիմպիադայի ուղեգիր վաստակելու համար: Բայց հետագայում արդեն որոշ ըմբիշների որակազրկումից հետո ես ստացա բաղձալի ուղեգիրը: Ես համարում եմ, որ Աստված է ինձ տվել այդ ուղեգիրը, և ես պետք է ամեն ինչ անեմ իմ հնարավորությունն օգտագործելու համար: Ես 26 տարեկան եմ, և դեռ պարզ չէ, թե ինչպես կդասավորվի մարզական կարիերաս օլիմպիական խաղերից հետո: Ես Ռիոյին տրամադրվում եմ ինչպես իմ կյանքի ամենակարևոր մրցումներին:

- Օլիմպիական խաղերի մեդալը քեզ համար ամենացանկալի նվաճու՞մն է լինելու։

© ARMNOCԴավիթ Սաֆարյան
Давид Сафарян - Sputnik Արմենիա
Դավիթ Սաֆարյան

— Անկասկած, այո: Մենք խոսում ենք մեդալի մասին, իսկ ես մտածում եմ ոչ միայն մեդալի, այլ ոսկե մեդալի մասին: Թող ամպագոռգոռ չհնչի, բայց պետք է ձգտես հասնել առավելագույնին: Թե ինչքանով դա կհաջողվի ինձ, ցույց կտա ժամանակը: Ես, կարելի է ասել, մոռացել եմ արդեն 2013 թվականի նվաճումները: Չնայած, որ անկեղծ լինեմ` հենց այդ նվաճումները ինձ անընդհատ հիշեցնում են, որ կարող եմ նորից մեծ ուրախություն պարգևել հայ ժողովրդին: Հենց դրա համար էլ հիմա ծանրաբեռնված ու նախատեսված ծրագրով մարզվում եմ նպատակս իրականություն դարձնելու համար:

- Իսկ հավաքականում ի՞նչն է օգնում առավելագույնս լավ պատրաստվել:

— Դե մեր հավաքականը իսկական ընտանիք է: Օլիմպիական խաղերին մասնակցելու է փաստացի չորս ըմբիշ մեր թիմից, սակայն մարզումներին մասնակցում են հավաքականի բոլոր ըմբիշները: Այս ամենը յուրահատուկ կերպով ոգևորում է բոլորիս: Բոլոր տղաներն էլ ամեն ինչ անում են մեր օլիմպիականների հաջողությունն ապահովելու համար: Մենք էլ բնականաբար պարտավորված ենք զգում այդ առումով ու շատ լավ հասկանում, որ և՛ մեր ընկերները, և՛ մեր մարզիչները անում են հնարավորը, իսկ երբեմն էլ անհնարինը մեր հաջողությունն ապահովելու համար: Բացի դրանից էլ, բազմաթիվ հավաքներն ու օլիմպիական հավաքականի անդամների համար ստեղծված պայմանները ստիպում են ուղղակի մեդալի մասին մտածել: Հավատացեք, որ մենք Բրազիլիա ենք մեկնելու ոչ թե հավատարիմ մնալով օլիմպիական «կարևորը մասնակցելն է» սկզբունքին, այլ ուրիշ նպատակով`«ավելի ուժեղ, ավելի արագ, ավելի բարձր» նշանաբանով:

Լրահոս
0