Թուրքագետ. Թուրքիան թույլ չի տա, որ ռուսական ինքնաթիռները մտնեն Սիրիա

© Sputnik / Самвел СепетчянРубен Сафрастян
Рубен Сафрастян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սիրիային հարվածելու համար Հայաստանում ռուսական բազան օգտագործելու մասին խոսակցություններն անտեղի են, բայց նույնիսկ այդ դեպքում Թուրքիան թույլ չի տա օգտագործել իր օդային տարածքը, կարծում է քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի- Sputnik. Թուրքիան թույլ չի տա, որպեսզի ռուսական ինքնաթիռները Սիրիա անցնեն` օգտագործելով իր տարածքը կամ երկինքը, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ չէր բացառել, որ Անկարան կարող է թույլ տալ Ռուսաստանին օգտագործել «Ինջիրլիք» ավիաբազան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների համար։ Դրանից հետո ԱԳՆ ղեկավարը հրաժարվել է իր խոսքերից` հայտարարելով, որ իրեն սխալ են հասկացել, իսկ ինքը «Ինջիրլիքը» որպես օրինակ է բերել։

«Դա, իհարկե, լուրջ չէ։ Թուրքիան թույլ չի տա օգտագործել իր տարածքը ռուսական ինքնաթիռների համար»,- ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքով` Հայաստանում այժմ չի դրվում ռուսական ինքնաթիռների օգտագործման հարցը, նույնիսկ եթե դրվեր, Թուրքիան ոչ մի դեպքում թույլ չէր տա թռչել իր տարածքով։

Սաֆրաստյանը նշեց, որ Սիրիայում Թուրքիայի քաղաքականության ձախողումը հանգեցրել է որոշակի փոփոխությունների, սակայն դրանք աննշան են։

Турция - Sputnik Արմենիա
Անկարան կարող է թույլատրել Ռուսաստանին` օգտագործել իր ավիաբազան

Նրա կարծիքով` ակնհայտ է, որ Թուրքիան կփորձի խանգարել Սիրիայում Ռուսաստանի ծրագրերին, քանի որ նրանց նպատակները բացարձակ հակառակ են։

«Շահերը չեն համընկնում։ Ռուսները շահագրգռված են Ասադի իշխանության պահպանմամբ, իսկ Թուրքիան` նրան գահընկեց անելով, այնպես որ շահերը տարբեր են և նույնիսկ հակասոմ են միմյանց»,- նշեց Սաֆրաստյանը։

«Ինջիրլիք» ավիաբազան գտնվում է Թուրքիայի հարավում։ Դրա գործունեությունը կարգավորվում է Ռազմական և տնտեսական համագործակցության մասին պայմանագրով, որը ստորագրել են Անկարան և Վաշինգտոնը։

Միաժամանակ Թուրքիայի իշխանություններն են տալիս բազան օգտագործելու թույլտվությունը։ Հիմա այստեղ տեղակայված են մի շարք երկրների ինքնաթիռներ միջազգային կոալիցիայից` ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Քաթար և Սաուդյան Արաբիա։

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի բազան, որոնք ռմբակոծում են նաև ահաբեկիչների դիրքերը, գտնվում է Հմեյմիմ ավիակայանում։

Լրահոս
0