«Ճանապարհ դեպի Ռիո». Հարություն Մերդինյան

© ArtsakhPressАрутюн Мердинян
Арутюн Мердинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի շրջանակում Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը պատմում է Օիմպիադային իր մասնակցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) Եվրոպայի առաջնություններում նվաճել է և՛ բրոնզե և՛ արծաթե մեդալ, իսկ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճեց բաղձալի ոսկին: Հայ մարզիկը Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճեց 2015-ին Գլազգոյում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին բրոնզե մեդալը: Մերդինյանը հայկական մարմնամարզությունում նոր էջ բացեց: Մարզիկի հետ հարցազրույցը ներկայացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

— Թալիսման չեմ տանելու: Չեմ հավատում այդպիսի բաների: Աստված մեզ հետ է՝ դա էլ է բավական:

Арсен Джулфалакян - Sputnik Արմենիա
«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյան

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

— Կցանկանայի դահլիճում մայրիկիս տեսնել:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

— Թիմակիցներիս: Վստահ եմ, որ նրանք էլ իմ չափ ուրախանում են:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

— Փառք, հաղթանակ, քրտնաջան աշխատանք:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

— Միանշանակ՝ հաղթանակով:

Լրահոս
0