Հայաստանի զով ամառը դեռ կշարունակվի

© Sputnik / Asatur YesayantsАнглийский парк
Английский парк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը չի փոխվի, անձրևները կշարունակվեն

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 6-10-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին կլինի հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հուլիսի 6-10-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Մայրաքաղաքում չորեքշաբթի սպասվում է ցերեկը` 30-32 աստիճան, երեկոյան` 25-27 աստիճան տաքություն։ 

Լրահոս
0