00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրում են կրկին. համբույրի համաշխարհային օրը Սիրահարների այգում

© Sputnik / Aram Nersesyan Парк влюбленных
Парк влюбленных - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համբույրի համաշխարհային օրը Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելեցին Երևանի ամենառոմանտիկ վայր` Սիրահարների այգի։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի-Sputnik, Անի Լիպարիտյան. Վաղ առավոտյան Երևանի Սիրահարների այգում հավաքվել էին մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը։

Երիտասարդները շփվում էին, ծիծաղում, շատերը հանգստանում էին նստարաններին, երիտասարդ մայրիկները զբոսնում էին նորածինների հետ, իսկ ավելի մեծ տարիքի երեխաները խաղում էին ավազի մեջ։ Ոմանք քննարկում էին Եվրո 2016-ը, մյուսները` կենցաղային խնդիրներ, շատերը գիրք կամ ամսագիր էին կարդում։

Նստարաններից մեկի վրա զրուցում էին մեծահասակ մարդիկ` Ալբերտը և Ռաֆայելը։ Այստեղ են նրանք ուսանողական տարիներին պատրաստվել քննությունների։

«Ընկերս շուտով 80 տարեկան կդառնա։ Ես միշտ այստեղ եմ ապրել, իսկ նա միշտ ապրել է Բաղրամյան պողոտայում։ Սկզբում այստեղ սովորական այգի էր` կարուսելներով և ավտոդրոմով։ Հիմա սա խնամված և հաճելի այգի է։ Մեզ այստեղ դուր է գալիս, ամռանը փրկվում ենք շոգից»,- ասաց Ալբերտը։

Նա կարծում է, որ բնակչության շարքում բարեկրթությունն աստիճանաբար աճում է։

«Մարդիկ սկզբում աղտոտում էին, բայց հետո հասկացան, որ այս այգին իրենց և իրենց երեխաների համար է, և սկսեցին խնամքով և սիրով վերաբերվել այգուն»,- ասաց նա։

© Sputnik / Aram Nersesyan Սիրահարների այգի
Парк влюбленных - Sputnik Արմենիա
Սիրահարների այգի

Sputnik Արմենիայի զրուցակիցը, պատասխանելով այն հարցին, թե հաճա՞խ են նրանք սիրահարներ տեսնում այգում, պատասխանեցին` այո, բայց պարզվեց, որ երիտասարդների պահվածքի մեջ ամեն ինչ չէ, որ նրանց դուր է գալիս։

«Ցերեկը ոմանք իրենց այդքան պարկեշտ չեն պահում` մոռանալով այն մասին, որ այգում կան երեխաներ և տարեց մարդիկ»,- մի փոքր վրդովված ասաց Ալբերտը։

Ռոմանտիկ զբոսայգի

Ի դեպ, նախկինում զբոսայգին կոչվել է մեծ ռուս բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Պուշկինի անունով։

© Sputnik / Aram Nersesyan Սիրահարների այգի
Սիրահարների այգի - Sputnik Արմենիա
1/5
Սիրահարների այգի
© Sputnik / Aram Nersesyan Սիրահարների այգի
Սիրահարների այգի - Sputnik Արմենիա
2/5
Սիրահարների այգի
© Sputnik / Aram Nersesyan Սիրահարների այգի
Սիրահարների այգի - Sputnik Արմենիա
3/5
Սիրահարների այգի
© Sputnik / Aram Nersesyan Սիրահարների այգի
Սիրահարների այգի - Sputnik Արմենիա
4/5
Սիրահարների այգի
© Sputnik / Aram Nersesyan Սիրահարների այգի
Սիրահարների այգի - Sputnik Արմենիա
5/5
Սիրահարների այգի
1/5
Սիրահարների այգի
2/5
Սիրահարների այգի
3/5
Սիրահարների այգի
4/5
Սիրահարների այգի
5/5
Սիրահարների այգի

Ինչպես պնդեցին հնաբնակները, XVIII դարում այստեղ այգի է եղել, որը կոչվել է Կոզեռնի այգի` մոտակա թաղամասի անունով։ Խորհրդային տարիներին այգին նոր տեսք է ստացել և 1949թ.-ին անվանակոչվել Ալեքսանդր Պուշկինի անունով։ Այգում մի քանի կարուսելներ են եղել, իսկ ծառուղիներում` նստարաններ։

1970թ.-ին այգին վերանվանվել է Բարեկամություն, իսկ 1995թ.-ին ստացել այժմյան անունը` Սիրահարների այգի։

Սիրո կանաչ ծառուղի

Այժմ այգում մեկ հեկտարից ավել կանաչ տարածություն է, 370 ծառ, 4 ջրվեժ, 26 քարե կոմպոզիցիա` չհաշված ավելի քան 300 մետր ընդհանուր երկարությամբ նստարանները։ Այստեղ հաճախ են ֆոտոշարքեր կազմակերպում, հատկապես` հարսանեկան։ Ընդ որում` տարվա եղանակները չեն խանգարում։ Այստեղ անցկացվում են տարբեր միջոցառումներ, շնորհանդեսներ, ելույթ են ունենում արտիստներ։

Այգու դիզայնը ստեղծել է ճարտարապետ սիրո երկրից` Ֆրանսիայից։ Պիեռ Ռամբախը ոգեշնչվել է ճապոնական ճարտարապետությամբ, որը հիմք է հանդիսացել նախագծի համար։

Լրահոս
0