Վրաստանն ուզում է Լարսում վերգետնյա թունել կառուցել

© Sputnik / Petros LagesyanДорога у КПП "Верхний Ларс"
Дорога у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց Լարսում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի-Sputnik. Հենց այսօրվանից մեքենաները ցերեկային ռեժիմով հնարավորություն կստանան անցնել Վերին Լարսով։ Այս մասին հայտնեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Նրա նախնական գնահատմամբ` ամենաուշը 4-5 օր անց երթևեկը կլինի 24-ժամյա։

«Վրացական կողմից անհանգստություն կա, որ վերջնական վտանգը վերացված չէ։ Հիմա սարերի մոտ կա հոսելու վտանգի ենթակա մոտ 5 տոննա հող։ Մտածում են ապագայում այդ ճանապարհի վերգետնյա թունել կառուցել, որը բավականին մեծ ծախսերի հետ է կապված»,-ասաց նախարարը։

Նա ավելացրեց, որ ամեն դեպքում նշյալ ճանապարհը մեզ համար էլ է մնում վտանգավոր, քանի որ նույն սողանքը կարող է կրկնվել։

«Ամեն րոպե հնարավոր է, որ Լարսը փակվի»,-ասաց նա։ Դրա համար էլ գործարարներին հորդորեց ամեն անգամ այդ ճանապարհով երթևեկելիս լաստանավ ունենալ։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Լարսի ավտոճանապարհն այսօր բաց կլինի մինչև 20.00–ն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ, ի պատասխան, հորդորեց այլընտրանքային ճանապարհի մասին մտածել։

Հունիսի 24-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը հայտնել էր, որ Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը։ Անմիջապես աշխատանքներ տարվեցին, ու օրեր անց ճանապարհն արդեն անցանելի է վարորդների համար։

Լրահոս
0