00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

© presidentՍերժ Սարգսյանը և Իոաննիս Տայիսը
Սերժ Սարգսյանը և Իոաննիս Տայիսը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Տայիսին՝ հայ-հունական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում նրա ունեցած անձնական ներդրման համար, ինչի շնորհիվ, ըստ Նախագահի, միջպետական համագործակցությունն ընդլայնվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հունաստանի դեսպանի շուրջ քառամյա գործունեության ընթացքում երկկողմ հարաբերություններում գրանցված առաջընթացը և այդ նպատակով Իոննիս Տայիսի ներդրած ջանքերը բարձր են գնահատվում թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ ժողովրդի կողմից:

Նախագահը հույս է հայտնել, որ մեր երկրում Հունաստանի հաջորդ դեսպանը նույն նվիրումով ու եռանդով կշարունակի զարգացնել երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանին նույն ակնկալիքներով և հանձնարարականներով է գործուղել Աթենք:

Դեսպան Տայիսը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ իր գործունեությանը տված բարձր գնահատականի, ջերմ խոսքերի և Հայաստանում պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում իրեն ցուցաբերված օժանդակության համար:

Դեսպանը նշել է, որ անցած շուրջ չորս տարիներին Հայաստանում մշտապես շատ ջերմ վերաբերմունքի է արժանացել, որի համար անչափ երախտապարտ է և վստահ է, որ դա հայ և հույն ժողովուրդների փոխադարձ ջերմ վերաբերմունքի արտահայտությունն է: Իոաննիս Տայիսը վստահեցրել է, որ Հայաստանից մեկնելուց հետո էլ շարունակելու է մեր երկիրը և նրա հետ կապված ջերմ հիշողությունները պահել իր սրտում՝ մնալով Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը:

Լրահոս
0