Եվրո–2016. Պորտուգալացիների բուռն հիացմունքը և վալիացիների երգը Լիոնում խաղից հետո

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պորտուգալիայի հավաքականը պարտության է մատնել Ուելսի ֆուտբոլիստներին 2016թ–ի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում։ Դիտեք տեսանյութը, թե ինչպես են ուրախացել պորտուգալացի երկրպագուները Լիոնում և ինչպես են արձագանքել խաղի արդյունքներին վալիացի ֆուտբոլային երկրպագուները։

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը դարձել է Եվրո-2016-ի եզրափակիչ անցած առաջին թիմը Լիոնի «Ստադ դե Լյումիեր» մարզադաշտում վալիացիների դեմ տարած հաղթանակից հետո։ Հանդիպումն ավարտվել է 2։0` հօգուտ պորտուգալացիների։

Ուելսի երկրպագուները, չնայած ազգային հավաքականի պարտությանը, չեն հուսահատվել։ Երկրպագուներից մեկը նշեց, որ հպարտանում է թիմի ձեռքբերումներով։ «Ոչ ոք կիսաեզրափակչի հույս չուներ, բայց մենք անցել ենք այդ ճանապարհը։ Ես հպարտ եմ և կարծում եմ, որ ողջ երկիրը նույնպես հպարտանում է»,- ասաց նա։

Եվրո-2016թ.-ի եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը կխաղա Գերմանիա-Ֆրանսիա հանդիպման հաղթողի հետ, որը տեղի կունենա հուլիսի 7-ին։

Լրահոս
0