Ռուսաստանի գլխավոր դատախազը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցГенеральный прокурор РФ Юрий Чайка
Генеральный прокурор РФ Юрий Чайка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները Մոսկվայում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 7 — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Գևորգ Կոստանյանը և Յուրի Չայկան Մոսկվայում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, հաղորդել է Ռուսաստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրենոյը։

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Գևորգ Կոստանյանին և Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը` քրեական դատավարության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման գործում ռուս դատախազների ավանդը բարձր գնահատելու համար, ինչպես նաև նշել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, որոնք նպաստում են Ռուսաստանի և Հայաստանի դատախազությունների համագործակցության գերակա ուղղությունների որոշմանը, դրա զարգացմանը»,- ասել է Կուրենոյը։

Ինչպես հավելել է Ռուսաստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը, Յուրի Չայկան նույնպես բարձր է գնահատել համագործակցության ծրագրերի իրագործումը։

Նշված է, որ 2008թ-ից սկսած իրագործվել են երեք նման ծրագրեր, սեպտեմբերին կայանալիք չորրորդ ծրագրի շրջանակում նախատեսված են խորհրդակցություններ Երևանում։ Բացի այդ` այդ ծրագրով նախատեսված է գիտական և մեթոդական նյութերի փոխանակում գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը և Էմիլ Բաբայանը, ինչպես նաև վերահսկիչ գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Ռուսական կողմից մասնակցել են ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Գուցանը, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներ։

Լրահոս
0