00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԵԿ նախագահ. Մեր ընտանիքը հարուստ է, և ես դրանով հպարտ եմ

© Пресс-служба Президента РАОваннес Овсепян
Ованнес Овсепян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև իր ունեցվածքի աղբյուրը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի-Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը վստահ է, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքը նրանց բիզնես գործունեության արդյունքն է, բայց մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ այդ ժամանակահատվածում ՊԵԿ-ում չի աշխատել։

Խաչատրյան ընտանիքի ունեցվածքի, մասնավորապես` ԱՄՆ-ում ձեռք բերած անշարժ գույքի մասին մամուլում հրապարակված լուրերը Հովսեփյանը հրաժարվեց մեկնաբանել։ Փոխարենը նա մեկնաբանեց իր ընտանիքի ունեցվածքն ու իր հայտարարագրերում հրապարակած տեղեկությունները։

«Երբ ես նշանակվել եմ, իմ ունեցվածքի, իմ հայտարարագրի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել»,- ասաց ՊԵԿ նախագահը` հավելելով, որ առաջին անգամ հայտարարագիր է լրացրել 2002 թվականին, երբ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը: Հետագա տարիներին ու պաշտոնների փոփոխությունից հետո, նրա հավաստմամբ, իր հայտարարագրերում նշված տեղեկություններն առանձնապես չեն փոխվել։

«Հայտարարագրում այն ժամանակվանից մինչև հիմա՝ 14 տարի հետո, մեծ բան չի փոխվել: Գրել, որ ես հարստացել եմ կամ իմ եկամուտների հայտարարագրում կան մեծ գումարներ, դա փորձել համադրել իմ զբաղեցրած պաշտոնների հետ, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է իր եկամուտների ծագմանը, Հովսեփյանը հայտարարեց, որ իրեն ճանաչող ցանկացած մարդ գիտի, թե որտեղից են դրանք։

«Մեր ընտանիքը հարուստ է, և ես դրանով միայն հպարտ եմ»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Լրահոս
0