Շտապօգնության աշխատակիցները կհերթապահեն Երևան–Սևան մայրուղում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հերթապահությունը կիրականացվի հուլիսի 7-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած անձանց անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով շտապօգնության ծառայությունները կհերթապահեն Երևան-Սևան մայրուղում, հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Невероятные волны на озере Севан в июне - Sputnik Արմենիա
Ամառային լողաշրջանը բացված է, ջրափրկարարները պատրաստ են

Ըստ հաղորդման` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով` հուլիսի 7-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն:

Աշխատանքներում ներգրավված են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապօգնության ծառայությունները:

«Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ և անխափան կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահության ժամանակացույց, սահմանվել են բժշկական կենտրոնների հերթապահության օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում»,- ասված է հաղորդագրությունում:

Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին հաղորդվելու է ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը:

Լրահոս
0