Հայաստանի ռուսական ռազմակայանում վարորդների վերապատրաստման աշխատանքներ են իրականացվում

© пресс-служба ЮВОПодготовка водителей
Подготовка водителей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում վարորդների վերապատրաստման աշխատանքներն իրականացվում են ուսուցման նոր մեթոդով։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Մեկ ամսվա ընթացքում շուրջ 300 զինծառայող` ավտոմոբիլային ծառայության ղեկավար Սերգեյ Յասկոյի ղեկավարությամբ, կսովորեն ճիշտ կողմնորոշվել լեռնային շրջաններում և էքստրեմալ պայմաններում՝ ծովի մակարդակից 2 հազար մետր բարձրության վրա: Այս մասին հայտնում է Հայաստանում ռուսական ռազմակայանի մամուլի ծառայությունը:

Ուսումնական վարժությունների ընթացքում կօգտագործվի ժամանակակից անիվային տեխնիկան՝ «Մուստանգ» մակնիշի КамАЗ-ներ, УАЗ, Урал, БТР և «Тигр» մակնիշի ռազմական մեքենաներ:

Մինչ այդ շուրջ մեկ ամսվա ընթացքում «Կահմուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում վարորդները յուրացրել են մեքենաների մարտավարական-տեխնիկական հնարավորությունները: Բացի այդ, ռուս զինծառայողները Հայաստանի մայրուղիներով 30, 100 և 300-կիլոմետրանոց արշավներ են իրականացրել ցերեկվա և գիշերվա ժամերին՝ ծանոթանալով անվային տեխնիկայի կառավարման նրբություններին:

Հայաստանում ռուսական ռազմակայանի վարորդների վերապատրաստման հիմնական նպատակը նախանշված երթուղին գիշերվա ու ցերեկվա ժամերին, ցանկացած եղանակային պայմաններում առավելագույն արագությամբ բարեհաջող անցնելու կարողությունների զարգացումն է` քարտեզի, կողմնացույցի, ժամացույցի օգտագործմամբ և GPS ու ГЛОНАСС նավիգացիոն համակարգերի խիստ սահմանափակմամբ:

 

Լրահոս
0