11.07, 12:00 Պարապլաներիզմի միջազգային մրցույթի մեկնարկին նվիրված ասուլիս

© Kartinka24Параплан в воздухе
Параплан в воздухе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարապլաներիզմի միջազգային մրցույթը կկազմակերպվի Թեղենիս լեռան գագաթին։ Մրցույթը մեկնարկելու է հուլիսի 12-ին և ավարտվելու է հուլիսի 19–ին

Հուլիսի 11-ին, ժամը 12։00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` «Հայաստանում պարապլաներային սպորտի զարգացման հեռանկարները» թեմայով։

Հայաստանում Պարապլաներիզմի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին Սևանում, այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել պարապլաներիստներ 24 երկրից, հիմնականում` Ռուսաստանից, Չեխիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից և նույնիսկ Թուրքիայից։

Այս տարի մրցույթն անցկացվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։

Մասնակիցներն են`

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը,

Հայաստանում պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 60-0130

Բջջ.` +374 (94) 18-3377

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Լրահոս
0