Արթուր Աբրահամ. Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է

© Sputnik / Asatur Yesayants / Артур Абраам
Артур Абраам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը տեղի կունենա հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Արթուր Աբրահամը կմրցի նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգի հետ:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Առաջիկա մենամարտից առաջ Արթուր Աբրահամը խոսել է սպասվող դիմակայության վերաբերյալ:

«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Ես կլինեմ գերազանց մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից և ապացուցել, որ դեռևս կարող եմ ավելին: Ես տեսնում եմ ապագան հիմա և այն սկսվում է հուլիսի 16-ի հաղթանակով»,- բռնցքամարտիկի խոսքերն է մեջբերել մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Լրահոս
0