00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրծած բուբլիկն արժանանում է կրծած կուկուռուզնիկի բախտին. կլոր շենքի ապագան

© Sputnik / Asatur YesayantsАэропорт "Звартноц"
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զվարթնոց» օդանավակայանի ապամոնտաժմանը դեմ ճարտարապետներն ու շենքի ճակատագրով մտահոգված մարդիկ երթով շարժվեցին Արգենտինայի դեսպանատուն` նամակ փոխանցելու Արգենտինայի գլխավոր դատախազությանը։ Նրանք պահանջում էին պատասխանատվության ենթարկել, իրենց խոսքով ասած, «հանցագործ» Էռնեկյանին։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Արթուր Թարխանյանը մեկն էր այն ճարտարապետներից, որը նախագծեց «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը։ 1982 թվականին այն հանձնվեց շահագործման։ Այսօր արդեն ճարտարապետի դուստրը` Անահիտ Թարխանյանը, պայքարի է դուրս եկել` պաշտպանելու հոր թողած ժառանգությունը։ Այսօրվա պես հիշում է հոր ոգևորությունը շենքը նախագծելիս։

«Միշտ ասում էր, որ օդանավակայանը Զվարթնոցի տաճարի պես եռաստիճան շենք է լինելու, բայց ժամանակակից տրամաբանությամբ, իր տեսքով պետք է հիշեցնի Արարատը։ Նրա խոսքով` օդանավակայանը, որով գալիս էին Հայաստան, պետք է այդ խորհրդանիշին նմանվեր»,- պատմեց Անահիտ Թարխանյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Թարխանյան
Анаит Тарханян на акции протеста против демонтажа старого терминала аэропорта Звартноц (8 июля 2016). Еревaн - Sputnik Արմենիա
Անահիտ Թարխանյան

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտնեց, որ հայրը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքն անվանել է «կրծած բուբլիկ»։ Իսկ ժամանակին մարդիկ այն նմանեցրել են լուսնից իջած թռչող ափսեի։

Այսօր ճարտարապետական գոհարն ու ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտն ապամոնտաժում են։

«Էդուարդո Էռնեկյանը կառավարում է օդանավակայանն առանց որևէ հարկ վճարելու, եկամուտ տալու ՀՀ-ին, այն պայմանով, որ կարդիականացնի այն։ Փոխարենը արդիականացնի գույքը, տասը տարի անմխիթար վիճակում լքված-դրված է թալանի, հիմա էլ սկսում են գույքի ապամոնտաժումը»,-ասաց ճարտարապետը։

Старый терминала международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Հայ ճարտարապետները «Զվարթնոցի» փրկության էժան նախագիծ են ներկայացնում

Նա իր գործընկեր ճարտարապետների հետ հաշվարկել է, թե որքան գումար է պետք ներդնել կլոր շենքը վերականգնելու համար։ Ըստ նրանց, 15-20 միլիոն դոլարը բավական է շենքը կատարյալ տեսքի բերելու և 15 նոր օդային գիծ ստանալու համար։

«Դրա փոխարեն Էռնեկյանը պատրաստվում է 110 միլիոն ծախսել նոր մասնաշենքի համար` ավելացնելով ընդամենը 2 գիծ»,-ասաց Անահիտ Թարխանյանը։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ պատմեց իր և Էռնեկյանի ճարտարապետների հանդիպման մասին։

«Նրա ճարտարապետների հետ մի անգամ առիթ ունեցանք հանդիպելու, կես ժամ փորձեցինք ապացուցել, որ օբյեկտն արժեք է ներկայացնում, ասեցին` մենք դա գիտենք։ Մեկ տարի մտածեցին ու ասացին, որ կարող են արտաքին օղակը քանդել ու թողնել միայն աշտարակը։ Ցանկացած շենքի վրա եթե գումար չծախսես, կքանդվի, ամեն ինչ էլ կլինի»,-ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsՍաշուր Քալաշյան
Акция протеста против демонтажа старого здания аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Սաշուր Քալաշյան

Երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին Արգենտինայի դեսպանատուն։ Երթին մասնակցող Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Արգենտինայի դատախազից պահանջում են հետաքննություն անցկացնել իրենց քաղաքացու գործունեության վերաբերյալ։

«Մենք ներկայացրել ենք իրավիճակը, հետաքննությունը ձեռք կբերի ապացույցներ, հետագա ընթացքը կորոշվի։ Էռնեկյանը պայմանագրային կետեր է խախտել։ Նրան տրվել է պետական սեփականություն՝ պաշտպանելու և արդիականացնելու նպատակով, իսկ նա թողել է առանց հսկողության»-ավելացրեց նա։

Էդուարդո Էռնեկյանն Արգենտինայի` թվով երկորրդ ամենահարուստ մարդն է։ 2001 թվականից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

© Sputnik / Asatur YesayantsԱնդրիաս Ղուկասյան
Անդրիաս Ղուկասյան - Sputnik Արմենիա
1/4
Անդրիաս Ղուկասյան
© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ցույց
Բողոքի ցույց - Sputnik Արմենիա
2/4
Բողոքի ցույց
© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ցույց
Բողոքի ցույց - Sputnik Արմենիա
3/4
Բողոքի ցույց
© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ցույց
Բողոքի ցույց - Sputnik Արմենիա
4/4
Բողոքի ցույց
1/4
Անդրիաս Ղուկասյան
2/4
Բողոքի ցույց
3/4
Բողոքի ցույց
4/4
Բողոքի ցույց
Լրահոս
0