Սիսիանի ճանապարհին ավտոմեքենա է այրվել

© Sputnik / Asatur Yesayants / Пожарные. МЧС
Пожарные. МЧС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 8-ին, ժամը 22.24–ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Վաղատնի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին հրդեհ է բռնկել քաղաքացու վարած «VOLVOXC 90» մակնիշի ավտոմեքենայում:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան մոտ 50 մետր հրդեհի բռնկմամբ գլորվել է ձորը. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.40-ին, մարվել՝ 22.54-ին: Մեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Լրահոս
0