00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ավագ Հարությունյան
Խաղողի այգիներում կարող է տուժած լինել բերքի 30-40 տոկոսը․ Ավագ Հարությունյան
09:49
3 ր
Սվետլանա Գրիգորյան
Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստվածները կամ թերի պատվաստվածները. Սվետլանա Գրիգորյան
09:56
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԼՄ. Որդի Խաչատուրովի արկածները

© Sputnik / В. Киселев / Անցնել մեդիապահոցВоенные сапоги
Военные сапоги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին, նշանակեց Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է՝ Գրիգորի Խաչատուրովին այդ պաշտոնին նշանակելու համար ՀՀ նախագահն ազատեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին՝ նշանակելով արդեն Խաչատուրովի տեղակալ:

«Որդի Խաչատուրովի նշանակումը բավական բացասական արձագանք ունեցավ հասարակական շրջանակներում այն առումով, որ այդ երիտասարդ զինվորականը մինչ այժմ հայտնի է եղել որպես խիստ բացասական համարում ունեցող սպա թե՛ պաշտպանության համակարգում, թե՛ հասարակական-քաղաքական շրջանակներում: Նա հայտնի է որպես անվերահսկելի զինվորական, քանի որ վայելել է հոր՝ ՊՆ-ում երկրորդ մարդու լիակատար ու բազմակողմանի հովանավորությունը: Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովի անունը շոշափվել է մի շարք աղմկոտ պատմությունների ու հանցագործությունների հետ»,-գրում է թերթը:

Ըստ հոդվածագրի՝ Գրիգորի Խաչատուրովի անունը շոշափվել է մի շարք աղմկոտ պատմությունների ու հանցագործությունների հետ:

«Օրինակ, 2010 թվականին Գրիգորի կամ Գրիշա Խաչատուրովը հայտնի դարձավ Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում տեղի ունեցած չարաշահումների շրջանակներում: Հիշեցնենք, որ այդ զորամասի գումարտակի հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանն ու գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանը մեղադրվում էին զինվորներից գումարներ շորթելու մեջ: Նրանք զինվորներին ստիպել էին, որ բանկերից տարբեր չափի վարկեր վերցնեն ու տան իրենց: Հետո զինվորները չէին կարողացել մարել այդ վարկերն ու այդպիսով հրամանատարների դրամաշորթությունը բացահայտվել էր: Գրիգորի Խաչատուրովն այդ զորամասի հրամանատարն էր, եւ կարծիք կար, որ սույն չարաշահումները կատարվել են հենց նրա գիտությամբ ու հովանավորությամբ: Թեեւ որդի Խաչատուրովն ինքը լրագրողների հետ զրույցում այդ գործը «սարքված» էր համարել:

Բայց կարճ ժամանակ՝ մոտ մեկ տարի հետո գործը կարճվեց «գործուն զղջման» հիմքով եւ ոչ թե հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ գործընկերների հետ միասին Գրիգորի Խաչատուրովը որոշ ժամանակ դադարեցրեց զինծառայությունը, բայց մամուլի հրապարակումների համաձայն՝ դեպքից մոտ մեկ տարի հետո իր թիմով նորից վերականգնվեց:

Իսկ 2013 թվականի այդ օրերին մամուլում հրապարակումներ տարածվեցին, թե Գրիգորի Խաչատուրովը Տավուշի մարզի զորամասերից մեկում հարբած վիճակում ծեծի է ենթարկել 4 զինվորի»,- գրված է հոդվածում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
0