Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչև 20.00-ն

© Petros LagesyanСтроительные работы на КПП "Верхний Ларс"
Строительные работы на КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

1. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,

2. երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,

3. ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

 

Լրահոս
0