Ուորլիք. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դեմ են պատերազմին

© Photo : Davit Hakobyan / Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева
Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դեմ են պատերազմին

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ջեյմս Ուորլիքը գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատերազմի դեմ են հանդես եկել ու ցանկություն են հայտնել շարունակել բանակցային գործընթացը:

«Ջոն Քերին (ԱՄՆ պետքարտուղար) զրուցել է Սարգսյանի և Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Կողմերը մերժել են պատերազմն ու պարտավորվել են շարունակել բանակցությունները: Միացյալ Նահանգները պատրաստակամ է իր օգնությունն առաջարկել այդ հարցում»,-գրել է ամերիկացի համանախագահը:

Նշենք, որ երեկ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ԼՂ հակամարտության հարցի քննարկման նպատակով հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:

Լրահոս
0