Երևան քաղաքի նոր դատախազը

© ИравабанГенеральная прокуратура Армении
Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Երևան քաղաքի դատախազ է նշանակվել Րաֆֆի Ասլանյանը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Վորոնցովի Ասլանյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի նորանշանակ դատախազին:

Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Րաֆֆի Ասլանյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:

Լրահոս
0